Վերջին 20 տարվա ընթացքում ԱՄՆ վեց խոշորագույն բանկեր տուգանքների վրա ծախսել են շուրջ $200 մլրդ:Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, այսպիսի հաշվարկներ են բերված 2008թ. ֆինանսական ճգնաժամի ժամանակ հիմնադրված Better Markets անկախ կազմակերպության զեկույցում:Զեկույցը վերաբերում է Bank of America-ին, Citigroup-ին, Goldman Sachs-ին, JPMorgan Chase-ին, Morgan Stanley-ին եւ Wells Fargo-ին: Ընդհանուր առմամբ 2000թ. ի վեր ֆինանսական հաստատությունները վճարել են $195 մլրդ տուգանքներ իշխանություններին, ընկերություններին, ինչպես նաեւ հաճախորդներին, որոնց վնաս էր հասցվել բանկերի անօրինական գործողությունների արդյունքում: Better Markets-ի ղեկավար Դենիս Կելեխերը ասել է, որ զեկույցը վկայում է նաեւ ֆինանսական կազմակերպությունների ոչ պատշաճ վարքի դեպքերի աճի մասին:2000թ.-ից մինչեւ ֆինանսական ճգնաժամ ընկած ժամանակահատվածում բանկերը ստացել են 85 հիմնական բողոք եւ եւս 110 բողոք՝ 2008 -2012թթ. ընթացքում: Իսկ 2012թ. հետո անօրինական գործողությունների համար բանկերի նկատմամբ կիրառվել է եւս 204 պատժամիջոց:Դենիս Կելեխերի փոխանցմամբ՝ խոսքը «լայնամասշտաբ իրավական միջոցների» մասին է, այլ ոչ թե մի իրավիճակի, երբ «դատախազները տուգանում են յուրաքանչյուր չնչին խախտման համար»: «2020թ. արձանագրված որոշ դեպքերը վկայում են, որ բանկերը կրկնում են նախկինում թույլ տված սխալները»,- նշել է Կելեխերը: Tweet Դիտում՝ 6008