ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանրապետության ավելի քան 400 խոշոր հարկ վճարողների հետ հանդիպմանն ասել է, որ խոշոր հարկատուների դերն էական է 2020 թվականի տարեկան ցուցանիշների ապահովման գործում: «Զուտ հարկային եկամուտների ծավալի մեջ խոշոր հարկ վճարողների մասնակցությունն էական է եղել` 71,1% կամ 773,3 մլրդ դրամ: Մենք կարեւորում ենք խոշոր հարկ վճարողների մասնակցությունը բիզնես գործընթացներում եւ, հետեւաբար, ձեզ դիտարկում ենք որպես հարկային եկամուտների ապահովման առանցքային դերակատարներ»,- նշել է նա: 20.01.2021 | 17:47 Խոշոր հարկատուների կողմից վճարված հարկերը նվազել են ՊԵԿ նախագահը միաժամանակ մատնանշել է խոշոր հարկ վճարողների շրջանում հաճախ հանդիպող իրավախախտումները՝ հիշեցնելով, որ կոմիտեն շարունակ զարգացնում է վերլուծական կարողություններն ու հսկողական գործիքները: Նա կոչ է արել բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կարող են լինել իրավախախտումների հիմքում՝ ՊԵԿ իրավասությունների շրջանակում դրանք լուծելու եւ հետագայում բիզնեսի օրինապահ վարքագծի դրսեւորման անհրաժեշտ նախադրյալներ ապահովելու նպատակով:Տեղեկացնելով, որ առաջին անգամ հարկ վճարողի օրինապահ կարգավիճակի որոշումն ամրագրվելու է ՀՀ հարկային օրենսգրքով՝ կոմիտեի ղեկավարը նշել է, որ նախագծի ընդունումից հետո օրինապահ վարքագիծ դրսեւորող տնտեսվարողները կկարողանան օգտվել մի խումբ արտոնություններից․ «Որպես արդեն կայացած բիզնես՝ առաջին հերթին ձեզանից ենք ակնկալում օրինապահ վարքագիծ, որով կարող եք պայմանավորել նաեւ բիզնես դաշտի մյուս ներկայացուցիչների գործելաոճը»։ Tweet Դիտում՝ 2121