Հայաստանի 1000 խոշոր հարկատուների կողմից պետական բյուջե վճարված հարկերի ծավալը 2020թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 6.9 %-ով՝ կազմելով 987.64 մլրդ դրամ նախորդ ժամանակահատվածի 1.061.2 մլրդ դրամի փոխարեն:Խոշորագույն հարկատուների ցանկը 2020թ. չորրորդ եռամսյակի տվյալներով գլխավորել է «Գրանդ Տոբակո»-ն: Վերջինիս վճարած հարկերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 50.67 մլրդ դրամ՝ նախորդ տարվա համեմատ նվազելով 11.2%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 57.05 մլրդ դրամ, և կրկին եղել է առաջինը):Երկրորդ տեղում «Գազպրոմ Արմենիա»-ն է: Վերջինս հունվար-դեկտեմբեր ամիսներին վճարել է 45.55 մլրդ դրամ հարկ, ինչը գերազանցում է ընկերության 2019թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը 4.4%-ով (նախորդ տարի նույն ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 43.64 մլրդ դրամ, զբաղեցնելով երրորդ տեղը):Խոշորագույն հարկատուների ցուցակում երրորդը «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ն է՝ 41.69 մլրդ դրամ հարկերով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում ընկերությունը եղել է երկրորդը, իսկ ներկա պահին վերջինիս վճարած հարկերը նվազել են 18.8%-ով:Ցանկում չորրորդը «Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունն է (նախորդ տարի զբաղեցրել է 9-րդ տեղը), որը հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջե է վճարել 23.02 մլրդ դրամ հարկ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 13.67 մլրդ դրամի փոխարեն (աճը կազմել է շուրջ 68.5%):Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունը, որը 2020թ. հունվար-դեկտեմբերի տվյալներով վճարել է 18.79 մլրդ դրամ հարկ: Ընկերության վճարած հարկերը նախորդ տարվա համեմատ նվազել են 2.2%-ով (ընկերությունը 4-ից դարձել է 5-րդը հարկատուների ցանկում):1000 խոշոր հարկատուների առաջին տասնյակում ներառվել են նաև՝«ՍիՓիԷս Օիլ»-ը՝ 18 մլրդ դրամ (աճ՝ 28.1%),«Ֆլեշ»-ը՝ 16.08 մլրդ դրամ (աճ ՝ 0.6%),«Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն՝ 15.22 մլրդ դրամ (աճ՝ 11.1%),«Ջեյ Թի Այ Արմենիա»-ն՝ 14.71 մլրդ դրամ (անկում՝ 10.5%),«ՄՏՍ Հայաստան»-ը՝ 13.01 մլրդ դրամ (աճ՝ 31.6%):Աննա Այվազյան Tweet Դիտում՝ 3178