ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) վերլուծություններով` հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (ՀԴՄ կտրոններ, հարկային հաշիվներ եւ հաշիվ վավերագրեր) քանակը եւ դրանցում արտացոլված իրացման շրջանառությունը 2021 թվականի փետրվարի 1-15-ն ընկած ժամանակահատվածում` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, աճել են: «Մասնավորապես` 2021թ. փետրվարի 1-15-ը դուրս է գրվել շուրջ 20,2 մլն հատ հաշվարկային փաստաթուղթ (գումարով` շուրջ 259 մլրդ դրամ), ինչը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը շուրջ 604,4 հազար հատով կամ 3%-ով: Այդ փաստաթղթերով արտացոլված իրացման շրջանառությունն աճել է շուրջ 31,4 մլրդ դրամով կամ 12%-ով: Նկատենք, որ նախորդ տարվա փետրվարին հանրապետությունում դեռեւս սկիզբ չէին առել կորոնավիրուսի համավարակն ու տնտեսական ճգնաժամը»,- ասված է հաղորդագրությում: Tweet Դիտում՝ 1895