Ռուսաստանի Պետդումայի ֆինանսական շուկայի հանձնաժողովի ղեկավար Անատոլի Ակսակովը կարծում է, որ կենտրոնական բանկերի կողմից թողարկվող ազգային թվային արժույթները կարող են օգտագործվել երկրների եւ դրանց ընկերությունների միջեւ փոխգործակցության մեջ՝ տեխնոլոգիական համակարգերի համատեղելիության պայմանով:Ինչպես հաղորդում է Finmarket.ru-ն, ելույթ ունենալով Գայդարյան համաժողովում նա մասնավորապես ասել է. «Ինչ վերաբերում է թվային ռուբլու կամ կենտրոնական բանկերի ազգային թվային արժույթների օգտագործմանը փոխադարձ հաշվարկներում, ապա դա հնարավոր հեռանկար է, սակայն դրա համար անհրաժեշտ է ապահովել համակարգերի համատեղելիություն»:Ակսակովը հիշեցրել է, որ Չինաստանը ստեղծում է իր թվային արժույթը, այդ ուղղությամբ աշխատում են նաեւ ԱՄՆ-ն եւ Եվրոպան: Նրա խոսքով՝ փոխադարձ հաշվարկներում թվային արժույթներ օգտագործելու համար անհրաժեշտ է ապահովել ոչ միայն համակարգերի տեխնոլոգիական փոխկապակցում, այլեւ հարկավոր է համաձայնություններ ձեռք բերել երկրների միջեւ:«Եթե չկան նման պայմանավորվածություններ, ապա դժվար թե հնարավոր լինի ապահովել թվային ռուբլու անդրսահմանային օգտագործումը»,- ասել է պատգամավորը: 02.12.2020 | 11:17 Ռուսաստանի ԿԲ-ն ինքնուրույն կթողարկի թվային ռուբլին «Ես մասնակցում եմ տարբեր միջխորհրդարանական երկխոսությունների՝ Հնդկաստանում, Վիետնամում, Չինաստանում, Իրանում. մենք քննարկել ենք բլոկչեյնը փոխադարձ հաշվարկներում օգտագործելու հարցը՝ ներառյալ ազգային արժույթներով: Սրա նկատմամբ հետաքրքրություն կա ամենուր, ուստի ես լիովին իրատեսական եմ համարում, որ որոշակի ժամանակ անց մենք կգանք այն եզրահանգման, որ, այդ թվում ազգային թվային արժույթները, ակտիվորեն կօգտագործվեն երկրների եւ դրանց ընկերությունների միջեւ փոխգործակցության մեջ»,- հավելել է Ակսակովը:Նա նաեւ նշել է, որ մի շարք խոշոր ռուսաստանյան ընկերություններ, որոնք պատրաստվում են թվային ակտիվներ թողարկել, նույնպես հետաքրքրություն են ցուցաբերում թվային ռուբլու անդրսահմանային օգտագործման նկատմամբ, քանի որ նրանք ունեն ստորաբաժանումներ արտերկրում կամ նախագծեր են իրականացնում այնտեղ: «Նրանք պարզապես կցանկանային տեսնել, թե ինչպես է այդ ամենը ընթանում, ներդաշնակվում եւ, ինչ էլ չլինի, նրանք ունեն ռիսկեր՝ կապված բոլոր տեսակի պատժամիջոցների հետ: Հենց այս խնդիրը լուծելու համար, կարծում եմ, բլոկչեյնը կարող է իր դերը խաղալ»,- ընդգծել է Անատոլի Ակսակովը: Tweet Դիտում՝ 2858