Ռուսաստանի ԿԲ-ն ինքնուրույն կթողարկի թվային ռուբլին
02.12.2020 | 11:17 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ rbk.ru

Այս մասին «Իզվեստիա» պարբերականին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Ալեքսեյ Զաբոտկինը:
«Թվային ռուբլու հարթակը ստեղծելիս՝ մենք նախատեսում ենք օգտագործել եւ բաշխված ռեեստրները (բլոկչեյն), եւ կենտրոնացված տեխնոլոգիաները: Սա կլինի Ռուսաստանի բանկի կողմից ստեղծված եւ վերահսկվող թվային ռուբլու հիբրիդային հարթակ: Միաժամանակ, բանկերն ու այլ ֆինանսական միջնորդները հնարավորություն կունենան թվային ռուբլու հետ աշխատելու համար ստեղծել եւ զարգացնել լրացուցիչ ծառայություններ, որոնք կապահովեն սերտ ինտեգրում արդեն գոյություն ունեցող ֆինանսական պրոդուկտների եւ ծառայությունների հետ»,- ընդգծել է Զաբոտկինը:
Նրա խոսքով, թվային արժույթը կլինի Կենտրոնական բանկի պարտավորությունը, այսինքն՝ ԿԲ-ն իսկապես ինքնուրույն է թողարկելու թվային ռուբլին: Թվային արժույթի տարածման ընթացքում համագործակցությունը ֆինանսական շուկայի մասնակիցների հետ քաղաքացիների եւ իրավաբանական անձանց համար կախված կլինի այն մոդելից, որն ի վերջո կընտրվի:
«Իրավիճակը, երբ Կենտրոնական բանկը միանձնյա ուղղակիորեն եւ ամբողջ ծավալով կսպասարկի թվային ռուբլու բոլոր օգտատերերին, կարծում եմ, քիչ հավանական է»,- նշել է Ռուսաստանի Կենտրոնական բանկի ներկայացուցիչը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: