Սբերբանկը նախատեսում է ստեղծել Sber Automotive Technologies (SberAutoTech) դուստր ընկերությունը, որը կզբաղվի ինքնավար ավտոմեքենաների համար նոր հարթակի ստեղծմամբ:Ինչպես հաղորդում է բանկի մամուլի կենտրոնը, դուստր ընկերության խնդիրների շարքում կլինեն ինքնավար փոխադրման միջոցների համար նոր հարթակի, ինչպես նաեւ ավտոմոբիլային օպերացիոն համակարգի ստեղծումը, որն իր մեջ կներառի պրոդուկտեր եւ ծառայություններ՝ հնարավորություն ընձեռելով զգալիորեն բարձրացնել վարորդների եւ ուղեւորների անվտանգությունն ու հարմարավետությունը:Առաջին ինքնավար ավտոմեքենաները նախատեսվում է ընդհանուր օգտագործման ճանապարհներին գործարկել 2020թ. վերջին 2021թ. սկզբին: «Մենք որոշել ենք ներդրում կատարել նոր տիպի՝ հարմարավետ եւ վստահելի խելացի թվային տրանսպորտի ստեղծման ոլորտում։ Խելացի թվային տրանսպորտը մեր էկոհամակարգի զարգացման կարեւոր ուղղությունն է եւ անհրաժեշտ մասը, քանի որ ավանդական տրանսպորտի բնագավառում տեղի են ունենում սրընթաց փոփոխություններ. գնալով ավելի շատ ավտոմեքենաներ եւ փոխադրման այլ միջոցներ միանում են համացանցին, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել բազմաթիվ ծառայություններ եւ հավելվածներ, որոնք բարելավում են փորձը վարորդների եւ ուղեւորների համար»,- նշել է Սբերբանկի գործադիր փոխնախագահ Դավիթ Ռաֆալովսկին։ Tweet Դիտում՝ 4941