SPRING PR-ընկերությունն ու բրիտանական Jasper Alliance London Limited-ը համագործակցության հուշագիր են ստորագրել, ինչը տեղական բիզնեսներին հնարավորություն կտա հեռանկարային արտաքին նոր շուկաներում ներկայանալ ռազմավարական եւ արդյունավետ հաղորդակցություններով: SPRING PR-ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների ու միջազգային նախագծերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը նշել է. «Jasper Alliance London Limited ընկերության հետ մեր համագործակցությունը քննարկել էինք դեռեւս 2019 թվականին, երբ Երեւանում հյուրընկալել էինք IPRA GWA 2019 մրցանակաբաշխությունն ու Գալա ընթրիքը: Համավարակով պայմանավորված՝ հաղորդակցությունները նոր համատեքստ ստացան ու դարձան առավել քան գլոբալ՝ չճանաչելով աշխարհագրական սահմաններ: Ուստի մեր համագործակցությունն այս շրջանում ավելի նշանակալի է, բրիտանական շուկան էլ հայաստանյան բիզնեսների համար բավականին հետաքրքիր ու հեռանկարային է հատկապես հետբրեքսիթյան փուլում: 06.07.2020 | 09:33 SPRING PR-ն ընդլայնում է միջազգային համագործակցության ցանցը Մեզ համար այս համաձայնագիրը հատկապես կարեւոր է նաեւ PR կրթության տեսանկյունից. Մեծ Բրիտանիայի դերը մեծ է հասարակայնության հետ կապերի ոլորտի կայացման գործում եւ բրիտանական PR դպրոցի ավանդույթներն ու մոտեցումները մեզ համար մշտապես ուղղորդող դեր են ունեցել: Այնպես որ՝ Jasper Alliance London Limited-ի մեր գործընկերների հետ մենք մեկնարկում ենք բազմապրոֆիլ համագործակցություն, ինչը կարեւոր է նաեւ Հայաստանում PR ոլորտի ու մասնագիտության զարգացման տեսանկյունից»: 20.07.2020 | 15:22 SPRING PR-ն ու Stratcomm Africa-ն կհամագործակցեն «Jasper Alliance London Limited-ը մրցանակակիր, միջազգային հավատարմագրում ունեցող ընկերություն է, որն իրականացնում է կազմակերպությունների զարգացմանն ուղղված խորհրդատվություն եւ կրթական ծրագրեր: Ուրախ ենք SPRING PR-ի մեր գործընկերների հետ համագործակցային դաշինք ձեւավորելու համար, որի շրջանակում պատրաստ ենք առաջնորդել հայաստանյան ընկերություններին հասարակայնության հետ կապերի եւ հաղորդակցությունների դաշտում: Մենք մեծ կարեւորություն ենք տալիս միջմշակութային փոխհարաբերությունների հաստատմանը, եւ սիրով կսատարենք միջազգային կապերի ստեղծմանն ու ամրապնդմանը»,- նշել է Jasper Alliance London Limited ընկերության համահիմնադիր եւ գլխավոր տնօրեն, PR-ի միջազգային ասոցիացիայի (IPRA) խորհրդի անդամ, Մեծ Բրիտանիայի Բարձրագույն կրթության ակադեմիայի, Royal Society for the encouragement of Arts, Manufactures and Commerce (RSA)-ի անդամ Ժաքլին Փըրսելը: 06.08.2020 | 10:26 SPRING PR-ը ընդլայնում է միջազգային համագործակցության շրջանակը Նշենք, որ 2020 թվականի հունիսին SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել իր միջազգային գործընկերներից Stratcomm Africa-ի, եվրոպական M3 Communications Group Inc-ի եւ վրացական PR Consulting Group-ի հետ: Tweet Դիտում՝ 6915