SPRING PR-ն ընդլայնում է միջազգային համագործակցության ցանցը

06.07.2020 | 09:33 Գլխավոր էջ / Նորություններ /
#SPRING PR #Տաթեւիկ Սիմոնյան #Գիվի Խաչապուրիձե
Ճգնաժամային իրավիճակներում հաղորդակցության գործընթացն ու բնույթն էական փոփոխությունների են ենթարկվում: Համավարակով պայմանավորված հաղորդակցությունը ստացավ այլ դրսեւորումներ, ինչի արդյունքում շատ կազմակերպություններ ստիպված եղան ոչ միայն հիմնովին փոխել մշակված հաղորդակցային նախկին ռազմավարությունները, այլեւ ենթարկվել լուրջ փոխակերպումների:

Այսօր տեղական բազմաթիվ ընկերություններ իրենց թիրախային  լսարանների հետ  նոր հարաբերությունների հաստատման, ամրապնդման եւ արտաքին շուկաներում ներկայացված լինելու մարտահրավերի են առերեսվել, որոնց հաղթահարումն ու հետագա հաջողությունները  մեծամասամբ  պայմանավորված են գրագետ եւ էթիկական հաղորդակցության  իրականացմամբ:

Հայաստանում հաղորդակցությունների  ոլորտի առաջատար ընկերություն SPRING PR-ն ընդլայնում է համագործակցության ցանցը Վրաստանի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Եվրոպայի, Աֆրիկայի, ԱՄԷ-ի, Ճապոնիայի իր  գործընկերների՝ միջազգային խոշոր PR-գործակալությունների հետ կնքելով  համագործակցության   հուշագրեր, որոնց  նպատակն է հայաստանյան  եւ  արտասահմանյան առաջատար PR-ընկերությունների միջեւ ձեւավորել սերտ գործակցության ցանց եւ հնարավորություն ընձեռնել հայաստանյան բիզնեսին  ճգնաժամն արդյունավետ հաղթահարելու, գրագետ եւ արդյունավետ հաղորդակցություններով հետաքրքիր  եւ հեռանկարային արտաքին շուկաներում ներկայանալու:  

Համագործակցության հերթական հուշագիրը SPRING PR-ը կնքել է իր  ռազմավարական գործընկեր վրացական PR Consulting Group-ի հետ, որի նպատակն է  աջակցել Հայաստանի եւ Վրաստանի բիզնեսներին ճգնաժամային հաղորդակցման կառավարման եւ մարտահրավերներին արդյունավետ հակազդելու գործընթացներում, ինչպես նաեւ օգնել իրականացնել խորը եւ համակողմանի վերլուծություն, ուսումնասիրել եւ գնահատել բիզնեսի հնարավորությունները  նոր իրականությունում ու նոր շուկաներում:

SPRING PR-ընկերության համահիմնադիր Տաթեւիկ Սիմոնյանն՝ անդրադառնալով Վրաստանի գործընկերների հետ համագործակցության հուշագրին, նշեց, որ այն երկարատեւ եւ ռազմավարական համագործակցության շարունակությունն է.
 
«Մենք մեր գործունեության 11 տարիների ընթացքում, որպես հաղորդակցության ոլորտի ընկերություն, ձեւավորել ենք արտասահմանյան գործընկերների լայն ցանց: Վրացական PR Consulting Group-ը SPRING PR-ընկերության ամենահին  եւ ռազմավարական գործընկերներից է, ում հետ երկարատեւ եւ արդյունավետ  համագործակցության արդյունքում ձեւավորել ենք ամուր հարաբերություններ: Այս ճգնաժամային իրավիճակում բիզնեսի առջեւ ծառացած մարտահրավերներին արձագանքելու համար մենք հաղորդակցության ոլորտի մասնագետներս առավել քան երբեւէ կարեւորեցինք ուժերի մոբիլիզացումն ու երկու կողմերի փորձի ու գիտելիքների ներդնումը մեր երկրների բիզնեսների հաղորդակցությունների  իրականցման գործընթացում: Վրաստանը որպես արտաքին շուկա միշտ եղել  եւ մնում է հետաքրքիր տեղական բիզնեսների համար: Հայ-վրացական գործարար հարաբերությունները կենսական նշանակություն ունեն երկու երկրների համար էլ, ուստի այս համագործակցությունը կարեւոր է Հայաստանում եւ Վրաստանում բիզնեսի զարգացման հեռանկարների տեսանկյունից: Սա  հնարավորություն է երկու երկրների կազմակերպությունների եւ բիզնեսների համար այս շուկաներում դիրքավորվել՝ էթիկապես ճիշտ, թիրախավորված, հասցեական ու արդյունավետ հաղորդակցությունների իրականացման միջոցով եւ պատվով դուրս գալ ճգնաժամից»:

Վրացական PR Consulting Group ընկերության հիմնադիր-տնօրեն Գիվի Խաչապուրիձեի  կարծիքով, ճգնաժամային այս պայմաններում առավել շատ կարեւոր է աջակցությունն՝  ուղղված start-up բիզնեսներին, որոնց հայ եւ վրացական PR ընկերությունները կօգնեն շուկայում ճիշտ դիրքավորման գործում.

«Բիզնեսին աջակցելը,   հատկապես  հետճգնաժամային  փուլում, ամենակարեւորն է անկախ նրանից, թե բիզնեսը խոշոր է, միջին, թե փոքր: Այդ պատճառով էլ ստորագրել ենք համագործակցության  մի հուշագիր, համաձայն  որի   Հայաստանում  եւ Վրաստանում մենք  հատուկ պայմաններով կտրամադրենք խորհրդատվական ծառայություններ: Երկու կողմերն էլ  մեծ ցանկություն եւ պատրաստակամություն ունեն աջակցելու  հայկական եւ վրացական  բիզնեսին՝ դիմակայելու ներկայիս մարտահրավերներին,  հաղթահարելու  դժվարությունները, որպեսզի  նպաստեն երկու երկրների տնտեսության զարգացմանը»:
Դիտում՝ 10287
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW