SPRING PR-ը նոր հուշագիր է ստորագրել եվրոպական M3 Communications Group, Inc ընկերության հետ՝ նպատակ ունենալով հայկական բիզնեսներին հնարավորություն տալ նոր իրականությունում ռազմավարական ու արդյունավետ հաղորդակցություններով ներկայանալ իրենց համար հետաքրքիր եւ հեռանկարային արտաքին նոր շուկաներում: Անդրադառնալով համագործակցությանը՝ SPRING PR-ընկերության համահիմնադիր, հաղորդակցությունների ու միջազգային նախագծերի ղեկավար Տաթեւիկ Սիմոնյանը նշեց.«Մաքսիմ Բեհարի հետ մեր համագործակցությունը սկսվել է դեռեւս 2016 թվականին, երբ նրան հրավիրել էինք Երեւան «SPRING PR» ընկերության եւ Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի (APRA) կողմից Երեւանում կազմակերպած «Բիզնես, հաղորդակցություն եւ թվային աշխարհ. Հայաստան 2016» գիտաժողովին: Այնուհետեւ 2017 թվականին կրկին առիթ ունեցանք միասին աշխատելու այս անգամ արդեն Շվեցարիայի Ժնեւ քաղաքում անցկացվող «Ապագայի հաղորդակցություններ Դավոս (C4F Davos) 2017» մրցանակաբաշխության շրջանակում: Ուրախ եմ, որ մեր գործընկերային հարաբերություններն ամրապնդում ենք Մաքսիմ Բեհարի գլխավորած բուլղարական M3 Communications Group, Inc-ի հետ նոր համագործակցությամբ եւ կարող ենք օգնել հայաստանյան բիզնեսների զարգանալ ու կայանալ արտաքին շուկաներում՝ օգտագործելով մեր մասնագիտական ներուժն ու փորձառությունը»: «Հասարակայնության հետ կապերի գործունեությունն այս օրերին ավելի քան երբեւէ միջազգային բնույթ է ստացել՝ դադարելով կրել սոսկ լոկալ բնույթ եւ հատելով աշխարհագրական սահմանները: Ուստի մենք, սերտ համագործակցելով մեր հայաստանյան գործընկեր SPRING PR-ի հետ, մեծ ուրախությամբ եւ պատրաստակամությամբ աջակցություն կցուցաբերենք Հայաստանի բոլոր այն ներդրողներին եւ առեւտրային բիզնեսներին որոնք կցանկանան իրենց գործունեությունը սկսել կամ շարունակել Բուլղարիայում»,- նշել է Մաքսիմ Բեհարը: 2020 թվականի հունիսին SPRING PR-ը համագործակցության հուշագրեր է ստորագրել Stratcomm Africa-ի եւ վրացական PR Consulting Group-ի հետ: Tweet Դիտում՝ 7821