Ներդրողների պահանջարկն ամերիկյան դոլարի` որպես պահուստային արժույթի, նկատմամբ կարող է զգալիորեն նվազել համավարակի երկրորդ ալիքի դեպքում։Ինչպես հաղորդում է RBC-ն, նման կարծիք է հայտնել Deutsche Bank-ի փորձագետ Սամիր Գոելը (Sameer Goel)` CNBC-ին տված հարցազրույցում ։Իր խոսքով՝ ներկայումս COVID-19-ի հնարավոր երկրորդ ալիքի մտավախությունների ֆոնին արժութային ռիսկերը բախվում են «բազմաթիվ հանդիպակաց հոսքերի» հետ։ Նա կարծում է, որ վարակի նոր բռնկումը կարող է հանգեցնել նրան, որ ԱՄՆ դոլարը բավականին կթուլանա զարգացած երկրների, ներառյալ Չինաստանի, արժույթների նկատմամբ։ 18.06.2020 | 11:18 Deutsche Bank-ը գնահատել է աշխարհին սպառնացող ռիսկերը Ինչպես նշել է Գոելը, մարտ ամսից, երբ կորոնավիրուսը սկսեց ակտիվորեն տարածվել աշխարհում, ներդրողները «տասնյակի խմբի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Նիդեռլանդներ, Շվեդիա, Կանադա, ԱՄՆ, Շվեյցարիա) արժույթներին գերադասեցին ամերիկյան դոլարը։ Փորձագետը պարզաբանել է, որ անորոշության պայմաններում ներդրողները, որպես կանոն, նախընտրում են ամերիկյան դոլարը մասամբ վերջինիս՝ որպես պահուստային արժույթի հարաբերական հաջող դիրքի պատճառով։ «Կարծես թե, դոլարի նկատմամբ արտակարգ պահանջարկը նվազում է»,- ասել է վերլուծաբանը։Նա նաեւ նշել է, որ կարանտինային սահմանափակումներից ԱՄՆ-ի դուրս գալն ավելի վատ է ընթանում, քան մնացած աշխարհում. օրինակ, Եվրոպայի մեծ մասն ավելի արագ է բացվում, քան ԱՄՆ-ն։ 15.06.2020 | 14:56 Deutsche Bank-ը Միջազգային բանկ է հիմնում Պատասխանելով չինական յուանի հեռանկարներին վերաբերող հարցին՝ Գոելը կարծիք է հայտնել, որ հոսքերի բազային հավասարակշռության տեսանկյունից յուանի դիրքերը բավականին լավանում են։ Չինաստանը ֆինանսական շուկաների բացմանը զուգահեռ միանում է տարբեր ինդեքսներին եւ գնալով ավելի շատ է ներմուծում տեղական արժույթով արտահայտված ակտիվներ. պորտֆելի շարժման պատմությունը աստիճանաբար ավելի դրական է դառնում յուանի համար։«Մենք տեսնում էինք, որ յուանը համեմատաբար կայուն է ու գտնվում է որոշակի միջակայքում եւ դա մասամբ կապված է նաեւ շահաբաժինների վճարման մեծ քանակության, ինչպես նաեւ այն փաստի հետ, որ ԱՄՆ-Չինաստան առանցքում շատ աղմուկ է եղել»,- եզրափակել է փորձագետը։ Tweet Դիտում՝ 3914