Deutsche Bank-ը գնահատել է աշխարհին սպառնացող ռիսկերը
18.06.2020 | 11:18 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.thestreet.com/

Ինչպես հաղորդում է RBC-ն, այս գնահատականը բերված է Deutsche Bank-ի հետազոտական ստորաբաժանման՝ «Կորոնավիրուսից հետո. էքստրեմալ իրադարձության հաջորդ մասշտաբային ռիսկը» զեկույցում:
Բանկը նշում է, որ նման հավանականությունն ավելի մեծ է, քան, օրինակ, եվրոպական ակումբային ֆուտբոլի ներկայիս ֆավորիտ «Բավարիայի» շանսերը հաղթել այս տարի Չեմպիոնների լիգայում՝ ելնելով Betfair-ի գնահատումներից:
Deutsche Bank-ի վերլուծաբանները դիտարկել են չորս էքստրեմալ ռիսկ՝ գնահատելով դրանց ի հայտ գալու հավանականությունները մեկ տարվա ընթացքում.
- գրիպի համավարակ, որի զոհ կարող է դառնա ավելի քան 2 մլն մարդ՝ 2%,
- հրաբխի հզոր ժայթքում` 0,15%,
- արեգակնային բռնկման պատճառով գեոմագնիսական փոթորիկ՝ համադրելի 1859թ. արեգակնային սուպերփոթորկի հետ՝ 1,06%,
- համաշխարհային պատերազմ՝ 0,625%.
Եթե իրադարձության ի հատ գալու հավանականությունը մեկ տարվա ընթացում հավասար է 2%-ի, ապա ըստ բինոմինալ բաշխման օրենքի՝ նույն իրադարձության հավանականությունը տասը տարվա ընթացքում կհավասարվի 16,7%-ի: Deutsche Bank-ի կողմից դիտարկվող իրադարձությունները համարվում են անկախ, այսինքն` դրանց հավանականությունները կարելի է գումարել: Հավանականությունը, որ առաջիկա տասնամյակում տեղի կունենա դրանցից գոնե մեկը, կազմում է 33,5%: Քսան տարվա հորիզոնում նման ելքի հավանականությունը բարձրանում է մինչեւ 55,7%, գրում են զեկույցի հեղինակները:
Համավարակի, հրաբխի հզոր ժայթքման եւ արեգակնային բռնկման հավանականությունների գնահատականը Deutsche Bank-ը փոխառել է այլ հետազոտություններից: Գլոբալ պատերազմի հավանականությունը գնահատելու համար բանկի վերլուծաբաններն օգտագործել են տարեկան 0,625% կամ 1-ը 160-ի կամայական, «պահպանողական» գնահատականը: Deutsche Bank-ը նշում է, որ այն ավելի ցածր է, քան ենթադրում է վերջին հարյուրամյակների պատմությունը, ինչը պայմանավորված է մեր օրերում «ավելի փոխկապակցված եւ կոոպերատիվ գլոբալ իրավիճակով» եւ միջուկային զենքի զսպվող ազդեցությամբ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: