Deutsche Bank-ը Միջազգային բանկ է հիմնում
15.06.2020 | 14:56 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ coindesk.com

Ինչպես հաղորդում է Banki.ru-ն, բանկը կսպասարկի 3,4 մլն մասնավոր եւ կորպորատիվ հաճախորդների, ինչպես նաեւ խոշոր մասնավոր կապիտալի սեփականատերերին:
«Միջազգային մասնավոր բանկը նպատակ ունի մոտեցնել խոշոր մասնավոր կապիտալի կառավարման ստորաբաժանման հաճախորդներին Գերմանիայում, Եվրոպայում, Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում, Ասիայում, Մերձավոր Արեւելքում եւ Աֆրիկայում՝ փոքր ու միջին բիզնեսի ներկայացուցիչների եւ մասնավոր հաճախորդների հետ Իտալիայում, Իսպանիայում, Բելգիայում եւ Հնդկաստանում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Կանխատեսվում է, որ նորաստեղծ բանկի կառավարման տակ գտնվող ակտիվների ծավալը կկազմի շուրջ €250 մլրդ, իսկ ընդհանուր եկամուտը՝ մոտ €3 մլրդ:
Կլաուդիո Սանկտիսը, որը մինչ այդ ղեկավարում էր խոշոր մասնավոր կապիտալի կառավարման ստորաբաժանումը, կգլխավորի Միջազգային մասնավոր բանկը եւ կզբաղեցնի EMEA (Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրներ) տարածաշրջանի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնը:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: