Ամերիկացի միլիարդատերերը համավարակի սկզբից (մարտի 18-ից) հարստացել են ընդհանուր առմամբ ավելի քան $500 մլրդ-ով:Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին են վկայում ամերիկյան Քաղաքական հետազոտությունների ինստիտուտ (Institute for Policy Studies) ոչ կառավարական կազմակերպության զեկույցի տվյալները:Խոսքն առաջին հերթին այն ընկերությունների սեփականատերերի եւ հիմնադիրների մասին է, որոնց գործունեությունն անմիջապես առնչվում է առցանց առեւտրին եւ ծառայություններին, որոնց նկատմամբ պահանջարկն աճել է համավարակի պայմաններում: 25.05.2020 | 10:12 Աշխարհի ամենահարուստ 25 մարդկանց կարողությունն ավելացել է $255 մլրդ-ով Զեկույցի հեղինակներն իրենց ուշադրությունն են սեւեռում այն հանգամանքի վրա, որ համավարակը չափազանց բացասական է ազդել հասարակ ամերիկացիների բարեկեցության վրա: Նրանք բերում են Աշխատանքի նախարարության ավելի վաղ հրապարակած տվյալները, համաձայն որոնց ԱՄՆ-ում գործազրկության նպաստների առաջնային հայտերի թիվը վերջին 11 շաբաթվա ընթացքում գերազանցել է 42 մլն-ը:Միաժամանակ, ինչպես նշում են փորձագետները, միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ԱՄՆ-ում ավելացել է $565 մլրդ-ով: Մասնագետների հաշվարկով՝ դա 19,15%-ով գերազանցում է նախահամավարակային ցուցանիշները: Ներկա դրությամբ ամերիկացի միլիարդատերերի տնօրինության տակ գտնվող միջոցների ընդհանուր ծավալը կազմում է $3,512 տրլն: 27.05.2020 | 09:45 Ռուսաստանյան միլիարդատերերը համավարակի ընթացքում հարստացել են $62 մլրդ-ով Փորձագետներն առանձնացնում են նաեւ մի շարք հարուստների, որոնց հաջողվել է ավելացնել իրենց կարողությունն ավելի քան 10 մլրդ-ով ընդամենը երեք ամսվա ընթացքում: Դրանց թվում են՝- Amazon-ի ղեկավար Ջեֆ Բեզոսը եւ իր նախկին կինը՝ համապատասխանաբար $36,2 մլրդ-ով եւ $12,6 մլրդ-ով- Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը՝ $30,1մլրդ-ով,- Tesla եւ SpaceX ընկերությունների ղեկավար Իլոն Մասկը՝ $14,1 մլրդ-ով- Google-ի հիմնադիրներ Սերգեյ Բրինն ու Լարի Փեյջը՝ համապատասխանաբար $13,9 մլրդ-ով եւ $13,7 մլրդ-ով- Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը՝ $11,8 մլրդ-ով, իսկ կորպորացիայի նախկին գլխավոր տնօրեն Սթիվեն Բալմերը՝ $13,3 մլրդ-ով- Գործարար եւ Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքլ Բլումբերգը՝ $12,1 մլրդ-ով- Nike սպորտային համազգեստի ընկերության համահիմնադիր Ֆիլ Նայթը՝ $11,6 մլրդ-ով: Tweet Դիտում՝ 5505