Ամերիկյան Forbes ամսագրի վարկածով, համավարակի երկու ամսվա ընթացքում՝ մարտի 23-ից մինչեւ մայիսի 22-ը, աշխարհի ամենահարուստ 25 մարդկանց կարողությունն ավելացել է $255 մլրդ-ով։Այս ընթացքում ամենաշատ գումար վաստակել է Facebook-ի ղեկավար Մարկ Ցուկերբերգը։ Վերջին երկու ամսվա ընթացքում Facebook-ի բաժնետոմսերն աճել են 60%-ով՝ մայիսի 22-ին հասնելով ռեկորդային մաքսիմումին ։ Այսօրվա դրությամբ Մարկ Ցուկերբերգի կարողությունը Forbes-ը գնահատում է $86,5 մլրդ․ աճը կազմել է $31,4 մլրդ։ Նա Forbes-ի ցուցակի չորրորդ տեղում է։ Աշխատած գումարի չափով երկրորդը Amazon-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Ջեֆ Բեզոսն է։ Էլեկտրոնային առեւտրի հսկայի բաժնետոմսերը շարունակում էին աճել պահանջարկի ավելացման ֆոնին, քանի որ կորոնավիրուսը «փակել էր» ֆիզիկական ռիթեյլերներին։ Մարտի 23-ից Amazon-ի բաժնետոմսերն աճել են մոտ 29%-ով՝ ավելացնելով Բեզոսի կարողությունը $29,9 մլրդ-ով՝ մինչեւ $146,9 մլրդ։ Բեզոսը գլխավորում է Forbes-ի ցուցակը։ Երկրորդ տեղը ցուցակում զբաղեցրել է Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, որի կարողությունն ավելացել է $11,9 մլրդ-ով՝ հասնելով $106,5 մլրդ-ի։ Ցուցակի երրորդ տեղում ֆրանսիական LVMH (Louis Vuitton Moet Hennessy) ընկերությունների խմբի գլխավոր տնօրեն Բեռնար Առնոն է։ Նրա կարողությունն երկու ամսվա ընթացքում ավելացել է $12,8 մլրդ-ով՝ մինչեւ $94,1 մլրդ։ Tweet Դիտում՝ 6128