Ռուսաստանյան միլիարդատերերը համավարակի ընթացքում հարստացել են $62 մլրդ-ով

27.05.2020 | 09:45 Գլխավոր էջ / Նորություններ /
#Forbes #Ռուսաստան #վարկանիշ
Վերջին երկու ամսվա ընթացքում ռուսաստանյան դոլարային միլիարդատերերի ընդհանուր կարողությունն ավելացել է $62 մլրդ-ով՝ $392 մլրդ-ից մինչեւ $454 մլրդ։

Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը, այս մասին են վկայում աշխարհի ամենահարուստ մարդկանց կարողությունների փոփոխության մասին իրական ժամանակում գնահատող Forbes Real Time հաշվիչի տվյալները։ Հաշվարկը վարվում էր ս.թ. մարտի 18-ից:

Ռուսաստանյան հինգ ամենահարուստ գործարարների կարողությունը հաշվետու ժամանակահատվածում ավելացել է $22,6 մլրդ-ով՝ մինչեւ $109,5 մլրդ։


Բոլորից շատ հարստացել է «Նորիլսկի նիկել»-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Պոտանինը։ Forbes վարկանիշի ռուսաստանյան մասում առաջին հորիզոնականը զբաղեցրած գործարարը համավարակի շրջանում ավելացրել է իր կարողությունը $6,4 մլրդ-ով՝  $19,7 մլրդ-ից մինչեւ $26,1 մլրդ։

«ՆովատԷկ»-ի վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը վերջին երկու ամսվա ընթացում ավելացրել է իր կարողությունը $17,1 մլրդ-ից մինչեւ $22,5 մլրդ։  

«Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատ»-ի համասեփականատեր Վլադիմիր Լիսինի կարողությունն ավելացել է $18,1 մլրդ-ից մինչեւ $21 մլրդ։ «Սեվերստալ»-ի նախագահ Ալեքսեյ Մորդաշովի կարողությունն աճել է $16,8 մլրդ-ից մինչեւ $19,1 մլրդ, իսկ «Լուկոյլ»-ի համասեփականատեր Վագիթ Ալեքպերովինը՝  $15,2 մլրդ-ից մինչեւ $20,8 մլրդ։
Դիտում՝ 5340
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW