ՀԲ-ն $160 մլրդ կտրամադրի կորոնավիրուսից տուժած երկրներին

27.03.2020 | 12:57 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՀԲ #կորոնավիրուս
Համաշխարհային բանկը (ՀԲ) մտադիր է $160 մլրդ տրամադրել կորոնավիրուսի համավարակից տուժած երկրներին:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է ՀԲ նախագահ Դեվիդ Մելպասը՝ ելույթ ունենալով G20 երկրների հրատապ համաժողովում, որը կազմակերպվել էր տեսակոնֆերանսի ձեւաչափով:


«Ես մեր խորհրդին եմ ներկայացրել ծրագիր, որը կարող է ապահովել ֆինանսական օգնություն $160 մլրդ ծավալով հաջորդ 15 ամիսների ընթացքում»,- նշել է Մելպասը:

Նա նաեւ ավելացրել է, որ ՀԲ-ն «իրականացնում է COVID-19-ի հետ կապված նոր նախագծեր 56 երկրում»:

«24 երկրում մենք վերակառուցում ենք եղած նախագծերը, որպեսզի ուղղենք միջոցները առողջապահության ոլորտում արտակարգ դրությանը»,- ընդգծել է ՀԲ ղեկավարը:
Դիտում՝ 3162
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW