Ֆասթ Բանկը Սեւան Ստարտափ Սամմիթին ներկայացրել է իր պրոդուկտներն ու քարտային առաջարկները

06.08.2026 | 14:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ֆասթ Բանկ #Սեւան Ստարտափ Սամմիթ

Սեւան Ստարտափ Սամմիթ 2026-ն օրերս ամփոփել է տեխնոլոգիական փառատոնը եզրափակիչ համերգով, որի ընթացքում պարգեւատրվել են ստարտափ մրցույթի հաղթող թիմերը։ 


Ֆասթ Բանկը մասնակցում էր սամմիթին որպես ռազմավարական գործընկեր։

Ամենամյա տեխնոլոգիական միջոցառումն այս տարի եւս հյուրընկալել էր ավելի քան 65 հազար մասնակցի 60 երկրներից։ Ֆասթ Բանկը սամմիթի մասնակիցներին ներկայացրել է իր պրոդուկտները, քարտային առաջարկներն ու ֆինանսական լուծումները:

Ֆասթ Բանկի գործադիր տնօրեն, տնօրինության նախագահ Տարոն Գանջալյանի խոսքով՝ բանկը կարեւորում է տեխնոլոգիական մեծ փառատոնին մասնակցությունը՝ այն դիտարկելով որպես նորարար գաղափարների եւ գործակցության հարթակ․ 

«Ֆասթ Բանկը համագործակցում է Սեւան ստարտափի հետ արդեն 4 տարի: Սա ռազմավարական համագործակցություն է մեզ համար, որովհետեւ Ֆասթ Բանկը նաեւ տեխնոլոգիական կազմակերպություն է, այսինքն սա շատ բնական տեղ է մեզ համար, որպեսզի մենք ցուցադրենք մեր բոլոր պրոդուկտները, ցուցադրենք մեր ծառայությունները պոտենցիալ հաճախորդների համար»:

Ֆասթ Բանկի տաղավարում ամենապահանջված պրոդուկտը Visa Gold պրեմիում դասի ԱկնՔարտն էր, իսկ երիտասարդների ուշադրության կենտրոնում եղել է Fast Start որակավորման ծրագիրը, որը հնարավորություն է տալիս հեշտությամբ մուտք գործել բանկային համակարգ եւ սկսել մասնագիտական աճը։

7-օրյա փառատոնի ընթացքում շուրջ 2000 ստարտափ թիմ ներկայացրել է իր նախագծերը, մասնակցել ներդրումային հանդիպումների, մենթորական ծրագրերի եւ պանելային քննարկումների։ 

Ֆասթ Բանկի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Մերի Արզումանյանը մասնակցել է ԱԲ եւ ՄՌ ոլորտի փոխազդեցության թեմայով պանելային քննարկմանն ու ներկայացրել բանկի փորձը։ Մերի Արզումանյանն անդրադարձել է արհեստական բանականության վերաբերյալ մարդկանց մտավախություններին, ինչպես նաեւ որակի հնարավոր անկմանը․ «Մեծ կազմակերպությունների առջեւ կանգնած է առաջնային խնդիր՝ ինչպես  մատուցել «AI»-ը, բացատրել, որ «AI»-ը չի փոխարինելու մեզ, ասել, թե որն է լինելու «AI»-ի շրջանակը, ով է լինելու պատասխանատու վերջնական որոշումների համար եւ այդ «ապահովության բարձիկը» փոխանցել աշխատակիցներին»:

Տեխնոլոգիական փառատոնը եզրափակվել է «Final Wave» համերգային ծրագրով։

Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում։

Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։

Դիտում՝ 907

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW