Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը հայտարարել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը «դրամատիկ կերպով կրճատվում է»։ «Այն իրավիճակը, որը զարգանում է ԵԱՏՄ-ի եւ Հայաստանի հարաբերություններում, կանխատեսելի էր։ Վերջին 3-4 տարիների ընթացքում մենք Հայաստանի գործընկերներին զգուշացնում էինք, որ նման ռիսկեր առկա են, մասնավորապես՝ ապրանքաշրջանառության կրճատման ռիսկերը», - Օվերչուկի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։«2024 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառությունը հասել էր ռեկորդային ցուցանիշի՝ շուրջ $12 միլիարդի՝ դա ահռելի թիվ է։ Անցյալ տարի այն նվազել էր՝ կազմելով մոտ $8 միլիարդի։ Այս տարի տեղի է ունենում ապրանքաշրջանառության դրամատիկ անկում. 2025 թվականի համեմատ այն կրճատվել է մոտ երկու երրորդով։ Իրավիճակն այնպիսին է, որ, ակնհայտորեն, կրճատումը շարունակվելու է», - ասել է Ռուսաստանի փոխվարչապետը։ Tweet Դիտում՝ 309