Մաքսիմ Ռեշետնիկով. Հեշտությամբ կփոխարինենք հայկական ապրանքները

31.07.2026 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Մաքսիմ Ռեշետնիկովն ասել է, որ Հայաստանից մատակարարումների փոխարինումը Ռուսաստանի համար դժվարություններ չի առաջացնի։


«Աշխարհի հետ Ռուսաստանի ընդհանուր առեւտրաշրջանառության մեջ Հայաստանի մասնաբաժինը չի գերազանցում 0,9%-ը։ Մեզ համար դժվար չի լինի փոխարինել հայկական մատակարարումները»,- նախարարի խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

«Հայաստանի վարչապետի հայտարարությունները «Հարավկովկասյան երկաթուղու» մասին առիթ են հիշեցնելու այն առավելությունների մասին, որոնք այդ երկրի տնտեսությունը ստանում է ԵԱՏՄ-ին մասնակցության եւ, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության հետ առեւտրի շնորհիվ»,- նշել է Ռեշետնիկովը։

Նրա խոսքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցության ընթացքում հայկական արտահանումը Միության երկրներ (2015-2025 թվականներին) աճել է ավելի քան 13 անգամ՝ 240 միլիոն դոլարից հասնելով 3,2 միլիարդ դոլարի։

«Ավանդական հայկական արտահանման՝ պարենամթերքի, գյուղմթերքի եւ ալկոհոլային խմիչքների ավելի քան 80%-ը մատակարարվում է ԵԱՏՄ երկրներ»,- ասել է Ռեշետնիկովը։ Նա նշել է, որ «այլընտրանքային շուկաներ մուտք գործելը արտադրական շղթաների երկարատեւ վերակառուցում է պահանջում եւ պարունակում է բարձր առեւտրային ռիսկեր»։
Դիտում՝ 3841

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW