Մեկնարկում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող գործարանի աճուրդը

07.08.2026 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Ամիօ բանկ #«Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն»

Ամիօ բանկը տեղեկացնում է «Հրազդան Ցեմենտ Քորփորեյշն» ՍՊԸ-ին պատկանող լայնածավալ գույքային համալիրի հրապարակային աճուրդի մասին։ 


Սա բացառիկ հնարավորություն է ձեռք բերելու արդյունաբերական նշանակության անշարժ եւ շարժական գույքի միասնական լոտ, որը ներառում է 44 առանձին կետեր։ 

Աճուրդի մանրամասները՝

•    Ամսաթիվ եւ ժամ՝ 2026թ. սեպտեմբերի 02-ին, ժամը 16:00
•    Վայրը՝ Երեւան, Արշակունյաց 5, 109 սենյակ
•    Մեկնարկային գինը՝ 11 101 578 188,85 ՀՀ դրամ

Հայտերի ընդունման վերջնաժամկետը՝ մինչեւ 2026թ. օգոստոսի 26-ը, ժամը 18:00-ն:
Աճուրդն անցկացվում է հրապարակային սակարկությունների դասական ձեւաչափով․ հաղթող է ճանաչվում ամենաբարձր գին առաջարկած մասնակիցը։

Լրացուցիչ տեղեկություններին ու աճուրդի կազմակերպման պայմաններին կարող եք ծանոթանալ բանկի պաշտոնական կայքէջում, ինչպես նաեւ azdarar.am-ի հրապարակային ծանուցումների բաժնում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
Դիտում՝ 2041

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW