Ֆասթ Բանկը շարունակում է իր արագ եւ կայուն զարգացման ուղին՝ ընդլայնելով գործունեության մասշտաբները եւ թեւակոխելով զարգացման կարեւոր փուլ, որտեղ որակի գերակայությունը գլխավոր ուղենիշն է։ Ֆասթ Բանկի զարգացման նոր շրջափուլը նշանավորվում է միջազգային հարուստ փորձ ունեցող, կառավարման նոր մշակույթ բերող ղեկավար Տարոն Գանջալյանի նշանակմամբ՝ բանկի գործադիր տնօրեն-տնօրինության նախագահի պաշտոնում։ Տարոն Գանջալյանն ավելի քան 25 տարվա մասնագիտական փորձ ունի բանկային, ներդրումային եւ ֆինանսական ոլորտներում՝ ռազմավարական կառավարման, ակտիվների կառավարման եւ ներդրումային ռազմավարությունների մշակման ու իրականացման ուղղություններով։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում նա աշխատել է միջազգային ֆինանսական կառույցներում եւ ներգրավված է եղել ֆինանսական կազմակերպությունների զարգացմանն ու ռազմավարական որոշումների կայացմանը վերաբերող գործընթացներում։ Տարոն Գանջալյանը երկար տարիներ զբաղեցրել է նիդերլանդական LINKS Analytics B.V. հարթակի գործադիր տնօրենի պաշտոնը, եղել է Shell Asset Management Company BV-ի ֆոնդերի կառավարիչ, իսկ ներկայումս հանդիսանում է Xalq Banki-ի անկախ խորհրդի անդամ։ Տարոն Գանջալյանն ունի University of Essex/Central European University-ի տնտեսագիտության մագիստրոսի աստիճան, ինչպես նաեւ London Business School-ում ստացել է բիզնեսի կառավարման մագիստրոսի (MBA) որակավորում։«Ֆասթ Բանկը հավատարիմ է մնում իր որդեգրած առաքելությանը՝ լինել մեկ քայլ առաջ հաճախորդների պահանջմունքներից՝ շարունակաբար զարգացնելով իր ծառայությունները, ներդնելով նորարարական լուծումներ եւ ստեղծելով առավել արդյունավետ ու հասանելի ֆինանսական միջավայր։ Բանկը զարգանում է որպես ժամանակակից ֆինանսական կառույց՝ համադրելով տեխնոլոգիական հնարավորությունները, սպասարկման բարձր չափանիշներն ու հաճախորդակենտրոն մոտեցումը։ Ֆասթ Բանկը շարունակաբար ընդլայնում է իր ծառայությունների շրջանակը՝ առաջարկելով արագ, հարմարավետ եւ անվտանգ ֆինանսական լուծումներ Երեւանում եւ Հայաստանի բոլոր մարզերում՝ նպատակ ունենալով ստեղծել առավել պարզ, հասանելի եւ արդյունավետ բանկային փորձառություն յուրաքանչյուր հաճախորդի համար»,- ասվում է բանկի հաղորդագրությունում:Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: Tweet Դիտում՝ 1668