Հայկ Ստեփանյանը նշանակվել է Ինեկոբանկի գործադիր տնօրեն

03.08.2026 | 11:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Հայկ Ստեփանյան #Ինեկոբանկ

«Ինեկոբանկ» ՓԲԸ-ն նոր գործադիր տնօրեն ունի։ Բանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնել է Հայկ Ստեփանյանը, ով ֆինանսաբանկային ոլորտում ունի ավելի քան 20 տարվա մասնագիտական եւ ղեկավար փորձ։


«Շնորհավորում եմ Հայկ Ստեփանյանին Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնը ստանձնելու առթիվ։ Վստահ եմ, որ նրա փորձը, ռազմավարական մտածողությունն ու առաջնորդական որակները կարեւոր ներդրում կունենան բանկի հետագա զարգացման գործում։ Մաղթում եմ նրան հաջողություններ այս պատասխանատու առաքելության մեջ»,- նշել է Ինեկոբանկի հիմնադիր եւ Խորհրդի նախագահ Ավետիս Բալոյանը։

«Ինձ համար մեծ պատիվ եւ պատասխանատվություն է ստանձնել Ինեկոբանկի գործադիր տնօրենի պաշտոնը։ Շնորհակալ եմ բանկի Խորհրդին ցուցաբերած վստահության համար։ Համոզված եմ, որ մեր ուժեղ եւ պրոֆեսիոնալ թիմի հետ միասին կշարունակենք զարգացնել Ինեկոբանկը՝ ստեղծելով նոր հնարավորություններ մեր հաճախորդների, գործընկերների եւ աշխատակիցների համար, ինչպես նաեւ ամրապնդելով բանկի առաջատար դիրքը Հայաստանում»,- ասել է Հայկ Ստեփանյանը։

Մինչ Ինեկոբանկին միանալը Հայկ Ստեփանյանը շուրջ երկու տասնամյակ ղեկավար պաշտոններ է զբաղեցրել ֆինանսաբանկային ոլորտում։ 2017 թվականից եղել է «Բիբլոս Բանկ Արմենիա» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենը։ Նախկինում զբաղեցրել է նույն բանկի գործադիր տնօրենի տեղակալի, ֆինանսների եւ վարչարարության գլխավոր վարչության պետի, ինչպես նաեւ ռիսկերի կառավարման վարչության պետի պաշտոնները։ Իր մասնագիտական գործունեությունը սկսել է ITB Միջազգային առեւտրային բանկում, որտեղ ղեկավարել է ռազմավարական զարգացման եւ պլանավորման բաժինը։

Ինեկոբանկը Հարավային Կովկասի առաջատար բանկերից մեկն է, որն առաջարկում է համապարփակ բանկային ծառայություններ՝ ուղղված յուրաքանչյուր հաճախորդի ֆինանսական կարիքներին։ Այս տարի նշելով իր 30-ամյակը՝ բանկը սպասարկում է շուրջ 600,000 հաճախորդի, ունի 23 մասնաճյուղ ողջ Հայաստանում եւ շարունակում է ներդնել նորարարական թվային լուծումներ՝ ձեւավորելով ժամանակակից բանկային ծառայությունների մշակույթ։

Ինեկոբանկի նորություններին եւ առաջարկներին կարող եք հետեւել բանկի պաշտոնական կայքում եւ սոցիալական հարթակներում։
Դիտում՝ 4869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW