Հունիսի 25-ին կայացել է Evocabank-ի նոր` Visa Infinite (Ինֆինիթ) քարտի շնորհանդեսը։ Միջոցառմանը ներկա էին Evocabank-ի հաճախորդները, գործընկերները, հյուրեր Կենտրոնական բանկից եւ գործընկեր-բանկերից, ինչպես նաեւ Visa International-ի տարածաշրջանային բիզնես զարգացման տնօրեն Իրինա Վաչարաձեն:Visa Infinite-ը Visa քարտերի ամենաբարձր դասի քարտն է: Այն տալիս է բազմաթիվ արտոնություններ ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում, ներառյալ` քարտատիրոջ եւ նրա ընտանիքի անդամների ճամփորդական ապահովագրություն, գնումների ապահովագրություն, կոնսիերժ ծառայություն, անվճար մուտք ավելի քան 1000 օդանավակայանի բիզնես սպասասրահներ աշխարհի 450-ից ավելի քաղաքներում, Speed Pass ծառայություն, ավելի քան 900 լյուքս դասի շքեղ հյուրանոցներում VIP հյուրի կարգավիճակ եւ բազմաթիվ այլ արտոնություններ: Միջոցառումը մեկնարկեց բանկի վարչության նախագահ Կարեն Եղիազարյանի ողջույնի խոսքով:Երեկոյի ընթացքում հանդես եկավ բանկի գովազդային դեմք եւ բրենդ ամբասադոր Իվետա Մուկուչյանը: Evocabank-ն անսպասելի հայտարարությամբ նշեց, որ այն բոլոր անձիք, ովքեր միջոցառման հրավեր էին ստացել, կարող են դիմել Evocabank եւ ստանալ Visa Infinte պրեմիում քարտը նվեր՝ անվճար եւ առանց տարեկան սպասարկման վճարի: Ի դեպ, Evocabank-ի Visa Infinte քարտապաններն ավտոմատ դառնում են բանկի VIP հաճախորդներ եւ անվճար սպասարկվելու են գլխամասում գտնվող VIP ZONE-ում։ Evocabank-ը տեղեկացրեց նաեւ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր ունեն 20 000-ից ավել հետեւորդ Instagram-ում կամ Facebook-ում, կարող են դիմել Evocabank եւ ստանալ Visa Infinite քարտն անվճար։ Նրանք կդառնան Evocabank-ի VIP գործընկեր եւ կսպասարկվեն բանկի VIP ZONE-ում անվճար: Tweet Դիտում՝ 2879