Դավիթ Ղազարյանին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդություն է ներկայացվել
08.04.2019 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

«Միջնորդությունը ներկայացվել է, սակայն գումարի չափը չի նշվել: Այն գումարը, որը դատարանը խելամիտ կհամարի, կարող է կիրառել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Դավիթ Ղազարյանի պաշտպան Կարեն Սարդարյանը:
Նա տեղեկացրել է, որ «Սպայկա»-ի տնօրենը դեռեւս ցուցմունք չի տվել։
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում էր կայացրել Դավիթ Ղազարյանին 2 ամսով կալանավորելու մասին:
Նա մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեջ։
Ընկերության աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի դիմաց՝ պահանջելով ազատ արձակել Դավիթ Ղազարյանին:
«Սպայկա»-ի տնօրենն ավելի վաղ հանդես էր եկել պարզաբանումներով եւ հայտարարել, որ ՊԵԿ-ն «անհարկի հետապնդումներ է իրականացնում իր ղեկավարած ընկերության դեմ»:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: