«Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց

08.04.2019 | 10:47 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպայկա #Դավիթ Ղազարյան
Երեւանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր որոշում է կայացրել «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին 2 ամսով կալանավորելու մասին:

Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 205 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքեր կամ պարտադիր այլ վճարումներ վճարելուց չարամտորեն խուսափելու համար։


ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ «Սպայկա»-ն պետական բյուջե չի վճարել 7 036 666 312 դրամ մաքսատուրք եւ հարկ։

«Սպայկա»-ի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում դատարանի դիմաց՝ հայտարարելով, որ «առանց Դավիթ Ղազարյանի չեն հեռանա այնտեղից»։


Դավիթ Ղազարյանն ավելի վաղ հանդես էր եկել պարզաբանումներով եւ հայտարարել, որ ՊԵԿ-ն «անհարկի հետապնդումներ է իրականացնում իր ղեկավարած ընկերության դեմ»:
Դիտում՝ 15826

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW