Հայբիզնեսբանկի եւ «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամի անակնկալը բազմազավակ ընտանիքին
28.12.2018 | 16:34 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայբիզնեսբանկ














Հայբիզնեսբանկի վարչության նախագահ եւ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արսեն Միքայելյանն իր որդու, բանկի ու հիմնադրամի աշխատակիցների հետ միասին դեկտեմբերի 27-ին բազմազավակ ընտանիքին է հանձնել Չարենցավան քաղաքում 3-սենյականոց բնակարանի բանալիները եւ սեփականության վկայականը:
«Երկար տարիներ Չարենցավան քաղաքի հանրակացարանում ծանր պայմաններում բնակվող ընտանիքն արդեն ունի իր սեփական բնակարանը՝ շնորհիվ բարերար Վիտալի Գրիգորյանցի մեծահոգության եւ մարդասիրության:
Ընտանիքի մայրը երեխաներին ցերեկները հատուկ խմբակ չի ուղարկի, որպեսզի տան մյուս բնակիչների համար իրենց տանը տեղ լինի, քանի որ նոր ընդարձակ բնակարանում երեխաների եւ տան մյուս անդամների համար տեղաշարժվելու խնդիր այսուհետ չի լինի»,- ասված է հաղորդագրությունում:
Արսեն Միքայելյանը պատմել է, որ ընտանիքի ծանր կացության մասին տեղեկացել է լրատվամիջոցներից մեկից: Նա շնորհավորել է բազմազավակ ընտանիքին՝ մաղթելով նրանց առողջություն եւ նորանոր հաջողություններ:
Բանկում հիշեցրել են, որ «Վիտալի Գրիգորյանց» բարեգործական հիմնադրամի կողմից բազմազավակ այլ ընտանիքներին եւս նվիրվել են բնակարաններ:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: