Հայաստանն ու Արցախը գյուղոլորտում կխորացնեն համագործակցությունը

04.12.2018 | 11:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #Արցախ
Արցախում երկօրյա պաշտոնական այցով գտնվող ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն ասել է, որ միասնական ուժով պետք է զարգացնել երկու երկրների գյուղատնտեսությունը։

«Հստակ երկու կողմն էլ պատկերացնում ենք, որ պետք է ունենանք ամուր համագործակցություն, համատեղ ծրագրեր իրականացնենք թե՛ անասնաբուծության եւ անասնաբուժության, թե՛ պտղաբուծության ոլորտներում»,- նշել է Գեղամ Գեւորգյանը:


Նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ Գեղամ Գեւորգյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Արցախի նախագահի, պետնախարարի եւ գյուղատնտեսության նախարարի հետ։

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել երկու հայկական պետություններում իրականացնել գյուղատնտեսության ոլորտում բարեհաջող եւ դրական արդյունքներ գրանցած ծրագրերը:

Քննարկվել են անասնաբուծության ոլորտի կանոնակարգմանը, կենդանիների հիվանդությունների դեմ պայքարի ընդհանուր ծրագրի մշակմանը եւ երկու հանրապետություններում անասնահակահամաճարակային կայուն իրավիճակի ապահովմանը վերաբերող հարցեր։

Կողմերն անդրադարձել են նաեւ ագրարային բնագավառում երկկողմ հարաբերությունների ընդլայնմանն ու խորացմանը։
Դիտում՝ 1675

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW