Երեւանի երթուղային նոր ցանցի նախագիծն առաջիկայում կդրվի քննարկման

21.11.2018 | 11:07 Գլխավոր էջ / Նորություններ /
#երթուղային ցանց #Հրաչյա Սարգսյան
Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը Մեդիամաքսին հայտնել է, որ Երեւանի հասարակական տրանսպորտի նոր ցանցի նախագծման աշխատանքները մոտենում են ավարտին։


Դեռեւս երկու տարի առաջ Երեւանի քաղաքապետարանը բրիտանական WYG խորհրդատու կազմակերպության հետ պայմանագիր էր կնքել՝ Երեւանի երթուղային նոր ցանցի նախագծման վերաբերյալ։ Երեւանի նոր իշխանությունները շարունակում են ցանցի ներդրման աշխատանքները։

Հրաչյա Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջիկայում նախագիծը կդրվի հանրային քննարկման, եւ դրա վերջնական տարբերակը կներկայացվի հաստատման:


Երեւանում ներհամայնքային կանոնավոր ուղեւորափոխադրումները հիմնականում իրականացվելու են ավտոբուսներով, տրոլեյբուսներով, ինչպես նաեւ մետրոպոլիտենով: Միկրոավտոբուսներն ամբողջությամբ դուրս են գալու կիրառությունից։

Սակագնի փոփոխության մասին տեղեկատվություն հայտնել ներկայումս հնարավոր չէ:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ:
Դիտում՝ 3582

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW