Ներկայացվել են տրանսպորտի նոր համակարգի հիմնական չափորոշիչները
22.08.2018 | 10:13 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայություն

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունում նշել են, որ ներկայացվել են նաեւ ցանցի տարբերակների համեմատական ցուցանիշները, որի հիման վրա խորհրդատուին հանձնարարվել է վերջնականացնել ցանցը եւ ներկայացնել վերջնական հաշվետվություն։
«Նախագծված երթուղային ցանցի արդյունավետությունը կիրառական նշանակություն է ստանում տրանսպորտային համակարգի բաղադրիչների եւ կառավարման արդյունավետ մոդելի դեպքում միայն։ Մեր կողմից մշակված ցանցի կառավարման մոդելը ցանցի արդյունավետ գործարկման, սպասարկման եւ վերահսկման գրավականն է»,- ասել է աշխատանքային խմբի ղեկավար, Երեւանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը։
Նրա խոսքով՝ ցանցի սպասարկման համար ուսումնասիրվել են եվրոպական, ռուսական, բելառուսական եւ չինական արտադրող ընկերությունների կողմից առաջարկվող դիզելային վառելիքով, սեղմված բնական գազով աշխատող եւ էլեկտրական ավտոբուսների մոդելներ, առաջարկվել են ցանցի սպասարկման հիմնական չափորոշիչները:
Ներկայացված չափորոշիչների համաձայն՝ բոլոր ավտոբուսները հարմարեցված են լինելու անվասայլակներով տեղաշարժվելու համար, սրահներում գործելու է հովացման եւ ջեռուցման համակարգ, ինչպես նաեւ լինելու են կանգառների ազդարարման լուսային ու ձայնային տարբերակներ։
Ավտոբուսներում տեղադրված են լինելու տոմսերը կարդացող վալիդատոր սարքեր եւ անցակետեր՝ առջեւի դռների մոտ։ Ավտոբուսում գործելու է նաեւ տեսահսկման համակարգ՝ կարգապահությունը վերահսկելու նպատակով։ Վարորդներն աշխատելու են հերթափոխով եւ համապատասխանելու են հստակ մասնագիտական չափորոշիչների։
Ինչպես նշել է Վահե Նիկոյանը, աշխատանքային խմբի կողմից չափորոշիչների հաստատումից հետո հնարավոր կլինի կատարել ֆինանսական հաշվարկներ եւ անցնել բարեփոխման իրականացման հաջորդ փուլերին։
Վերջին լուրեր
28.03.2025 | 13:37 Նորություններ
27.03.2025 | 14:54 Նորություններ
Դեսպան. ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ընդհանուր տնտեսական բարգավաճմանը
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: