ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր Ազգային ժողովում հայտարարել է, որ տեղի է ունենում տնտեսության տրանսֆորմացիա՝ հանքարդյունաբերությունից եւ խաղադրույքներից դեպի արտադրություն։Նրա խոսքով՝ արդյունաբերության ոլորտում սեպտեմբերին արձանագրվել է 0,9% աճ, որը բավականին ցածր է նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ։ «Պատճառն այն է, որ ներկայում Հայաստանի խոշորագույն հանքարդյունաբերական ձեռնարկություններից մեկում՝ Թեղուտում, լուրջ խնդիրներ կան, եւ այն դադարեցրել է գործունեությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: 01.11.2018 | 13:20 Բիզնես վարկավորումն աճել է շուրջ 10%-ով Նա ընդգծել է, որ 2018թ. սեպտեմբերին՝ նախորդ տարվա սեպտեմբերի նկատմամբ, վերամշակող արդյունաբերությունում արձանագրվել է 11,4% աճ. hանքարդյունաբերությունը նվազել է 29,1%-ով, իսկ վերամշակող արդյունաբերությունն աճել է 11,4%-ով։«Այս թվերը խոսում են այն մասին, որ արդյունաբերության մեջ հանքարդյունաբերության չափաբաժինն իջել է, վերամշակող արդյունաբերության չափաբաժինը՝ լրջորեն մեծացել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։Շինարարության ոլորտում նախորդ տարվա սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 3,5% աճ։ Ըստ Փաշինյանի, տարեսկզբին այն երկնիշ էր, որի պատճառը կրկին հանքարդյունաբերությունն էր։ 01.11.2018 | 12:41 Փաշինյան. Հայաստանում ՀԷԿ-երի 95%-ն աշխատում է օրենքի խախտումներով «Երկնիշ աճը հիմնականում պայմանավորված էր Ամուլսարի հանքում տեղի ունեցած շինարարությունով։ Եվ քանի որ արդեն մի քանի ամիս է՝ այն դադարել է, մենք այս համապատկերում, հին տրամաբանությամբ, պետք է ոչ թե աճ ունենայինք, այլ շինարարության մեջ անկում գրանցեինք, որովհետեւ նախկին աճը 90%-ով եւ ավելի կապված էր Ամուլսարի հետ»,- հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։Նրա խոսքով՝ հանքարդյունաբերությունում շինարարության ծավալների կտրուկ նվազման պայմաններում արձանագրվել է աճ՝ մյուս ոլորտներում։ «Աճը տեղի է ունեցել այլ ոլորտներում, որոնք ոչ միայն փակել են այդ անկումը, այլեւ արձանագրել 3,5% աճ»,- բացատրել է Նիկոլ Փաշինյանը։ Tweet Դիտում՝ 2290