Բիզնես վարկավորումն աճել է շուրջ 10%-ով

01.11.2018 | 13:20 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ 2018թ. բիզնես վարկավորման ծավալներն ավելացել են շուրջ 10%-ով կամ 155 մլրդ դրամով։

«Սա նշանակում է, որ մարդիկ ներդրում են անում տնտեսության մեջ»,- Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ բիզնեսին տրվող դրամային վարկերի տոկոսադրույքն իջել է 0,5%-ով, դոլարային վարկերինը՝ 0,3%-ով։

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է նաեւ, որ 2018թ. ֆիզիկական անձանց տրվող դրամական վարկերի տոկոսադրույքը միջինում իջել է 2,9%-ով, դոլարայինի դեպքում՝ 1,2%-ով:
Դիտում՝ 2398

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW