Փաշինյան. Հայաստանում ՀԷԿ-երի 95%-ն աշխատում է օրենքի խախտումներով

01.11.2018 | 12:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #ՀԷԿ
ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ Հայաստանում գործող փոքր ՀԷԿ-երի 95%-ն աշխատում է օրենքի խախտումներով։

«Կատարված ստուգումների արդյունքում պարզվել է, որ Հայաստանում գործող 188 փոքր ՀԷԿ-երից 150-ում կամ 95%-ում ջրաչափ տեղադրված չէ, ինչը օրենքի պահանջ է»,- Ազգային ժողովում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ պարզվել է նաեւ, որ այդ ՀԷԿ-երում «տեղադրված են այնպիսի գեներատորներ, որոնք չեն համապատասխանում լիցենզավորման չափանիշներին»։

«Սա հանգեցնում է մեր ջրային բալանսի խախտման, ինչպես նաեւ պետական եկամուտների կորստի»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Դիտում՝ 2701

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW