ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի պաշտոնակատար Տիգրան Խաչատրյանն ասել է, որ Doing Business զեկույցում Հայաստանի դիրքերի բարելավման համար անհրաժեշտ է մասնավոր հատվածի հետ անընդհատ երկխոսություն ծավալել։ 31.10.2018 | 17:23 Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business 2019-ում «Առաջիկա տարիներին մեր ուշադրության կենտրոնում պետք է լինի մասնավոր հատվածի հետ ինտենսիվ աշխատանքը»,- հոկտեմբերի 31-ին լրագրողների հետ զրույցում ընդգծել է նախարարի պաշտոնակատարը։Միաժամանակ, նրա խոսքով՝ Համաշխարհային բանկի հրապարակած վերջին զեկույցում Հայաստանի դիրքի բարելավումը երկիրն ավելի է մոտեցրել միջազգային լավագույն չափանիշներին։«Ներկայացված տվյալները մեզ նաեւ հուշում են, թե ինչպիսի քայլեր ունենք անելու, որ Հայաստանում գործարար եւ ներդրումային միջավայրները դառնան ավելի բարենպաստ՝ հետագա տնտեսական աճի, եւ այն հասարակության շրջանում հավասարաչափ բաշխելու ճանապարհին»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն էլ նկատել է, որ Հայաստանը մեծ ներուժ ունի մի շարք ցուցանիշներով ավելի բարենպաստ դիրքեր գրավելու համար։Դրանք շինարարական թույլտվությունների, վարկերի ստացման եւ լուծարման կամ անվճարունակության ոլորտներն են։ Սիլվի Բոսութղոն տեղեկացրել է, որ ներկայում աշխատանքներ են տարվում նշված ոլորտների բարեփոխումների համար:«Մշակվող փոփոխությունների արդյունքում վարկերի ստացման համար շարժական գույքը կդիտարկվի որպես գրավի առարկա։ Կհեշտացվեն լուծարման կամ անվճարունակության գործընթացները։ Ընթացիկ աշխատանքներ են տարվում նաեւ Երեւանի քաղաքապետարանի հետ՝ շինարարական թույլտվությունների տրամադրման ընթացակարգերը բարելավելու համար»,- ասել է ՀԲ երեւանյան գրասենյակի ղեկավարը: Tweet Դիտում՝ 1863