Հայաստանը բարելավել է դիրքը Doing Business 2019-ում
31.10.2018 | 17:23 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://velocityglobal.com

Նախկինում հրապարակված վարկանիշում առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված՝ գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են:
Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորն այս տարվա զեկույցում բարձրացել է 75.37-ի՝ նախորդ զեկույցի 73.31-ից:
2017-2018 թթ. Հայաստանն իրականացրել է գործարարության կարգավորման դաշտը բարելավող 5 բարեփոխում, ինչը համապատասխանում է Doing Business ծրագրի մեկնարկից ի վեր Հայաստանի գրանցած անցյալ ցուցանիշին:
Մասնավորապես, զեկույցի եզրահանգմամբ Հայաստանը նշանակալի բարելավումներ է կատարել հետեւյալ ոլորտներում՝
- Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է՝ տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն:
- Հայաստանն էլեկտրականության ստացումն ավելի արագ է դարձրել՝ էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով նոր ժամկետներ:
-Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշտպանությունը՝ ավելացնելով փոխկապակցված կողմերի միջեւ գործարքների հրապարակումը, հստակեցնելով սեփականության եւ վերահսկողության կառուցվածքները եւ պահանջելով կորպորատիվ ավելի մեծ թափանցիկություն:
- Հայաստանը դյուրացրել է հարկերի վճարումը՝ սահմանելով շահութահարկի, ավելացված արժեքի հարկի եւ եկամտային հարկի կանոնների կատարումը դյուրացնող վարչարարական միջոցառումներ:
- Հայաստանում պայմանագրերի կիրարկումը դարձել է ավելի դյուրին՝ փոքր պահանջների պարզեցված ընթացակարգերի եւ դատական հիմնական դեպքերի համար ժամկետային նորմերի սահմանմամբ:
Այս տարվա Doing Business զեկույցը կրկին գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Դանիան:
Տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետեւյալ հորիզոնականները. Վրաստանը 6-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 25-րդ, Թուրքիան՝ 43-րդ, Իրանը՝ 128-րդը:
Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 31-րդ տեղը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: