Համաշխարհային բանկի՝ այսօր հրապարակած «Գործարարություն 2018. բարեփոխումների իրականացում աշխատատեղերի ստեղծման համար» զեկույցում Հայաստանը զիջել է դիրքը 9 հորիզոնականով՝ զբաղեցնելով 47-րդ տեղը՝ նախորդ տարվա 38-րդի համեմատ: ՀԲ հայաստանյան գրասենյակում նշել են, որ նախկինում հրապարակված Doing Business վարկանիշում Հայաստանի դիրքի փոփոխության հիմնական պատճառներն են՝ այլ տնտեսությունների գործարարության կարգավորման միջավայրերի նշանակալի բարելավումները, մեթոդաբանական շտկումները եւ տվյալների վերանայումները: «Սահմանագծից հեռավորության ցուցանիշը, որը գնահատում է երկրի կանոնակարգման աշխատանքների բացարձակ մակարդակը 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը՝ սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարության 2017» զեկույցի 71,92-ի համեմատ «Գործարարություն 2018» զեկույցում դարձել է 72,51,- ասել է ՀԲ հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն: -Սա նշանակում է, որ վերջին տարվա ընթացքում Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է, ինչպես արտացոլված են բացարձակ արտահայտությամբ Գործարարության զեկույցի ցուցանիշներում: Երկիրն իրապես շարունակում է փոքրացնել համաշխարհային կարգավորման սահմանագծից հեռավորությունը, ինչը դրական զարգացում է»: Մասնավորապես, Doing Business զեկույցի եզրահանգմամբ` Հայաստանը 2016/17 թթ. զգալի փոփոխություններ է իրականացրել կարգավորման տեղական դաշտում՝ - Հայաստանը դյուրացրել է էլեկտրաէներգիայի ստացումը՝ միացման ընթացակարգերի համար պարտադրելով նոր ժամկետներ եւ կոմունալ ընկերությունում ներդնելով աշխարհագրական տեղեկությունների նոր համակարգ.- Հայաստանը գույքի գրանցումը դյուրացրել է՝ բարելավելով հողերի կառավարման համակարգի վեճերի կարգավորման մեխանիզմները: Այս տարվա Doing Business զեկույցը գլխավորում են Նոր Զելանդիան, Սինգապուրն ու Դանիան:Տարածաշրջանի մյուս երկրները զբաղեցրել են հետեւյալ հորիզոնականները. Վրաստանը 9-րդ տեղում է, Ադրբեջանը՝ 57-րդ, Թուրքիան՝ 60-րդ, Իրանը՝ 124-րդը: Ռուսաստանը զեկույցում զբաղեցրել է 35-րդ տեղը (2017թ.՝ 40-րդ): Tweet Դիտում՝ 12445