Պլաստիկի արգելմանն ուղղված աշխատանքները շարունակվում են

18.09.2018 | 17:03 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրիկ Գրիգորյան #պլաստիկ
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանն ուղղված աշխատանքները շարունակում են իրականացվել լայն շրջանակով։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում, Banks.am-ի հարցին ի պատասխան, նշել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։


«Արդեն իսկ հանդիպումներ ենք ունեցել արտադրողների, սուպերմարկետների տնօրենների, ռեստորանային ցանցերի ներկայացուցիչների եւ հասարակական կազմակերպությունների հետ։ Մեր գործողությունները բաժանված են տարբեր փուլերի։ Առաջինը մեկանգամյա օգտագործման պլաստիկե տոպրակների հետ է կապված, եւ շուտով ծրագիր կմեկնարկի ընտրված համայնքում՝ Թալինում։ Առաջնային պետք է լինի այն, որ քաղաքացիներն իրենց վարքի փոփոխության հետեւանքով ավելի քիչ օգտագործեն պլաստիկե տոպրակներ»,- ասել է Էրիկ Գրիգորյանը։


Նախարարը հավելել է, որ խնդիրը երկկողմանի է։ Մի կողմից, պետք է նվազեցնել արտադրությունը, իսկ մյուս կողմից՝ իրականացնել վերամշակում։


Հանդիպումներ են եղել նաեւ վերամշակողների հետ, եւ աշխատանքային գործընթացը շարունակվում է։
Դիտում՝ 2580

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW