Հյուսիսային պողոտայում տեղակայված «Կանաչ տաղավարը», որի նպատակն է ծանոթացնել հանրությանը շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցմանն ուղղված նորարարական լուծումներին, բաց կլինի շուրջ մեկ շաբաթ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը։ Էկոտաղավարի՝ այսօր տեղի ունեցած բացման արարողությամբ ազդարարվել է նաեւ «Կանաչ նախաձեռնություններ» արշավի մեկնարկը։«Կանաչ նախաձեռնություններ» արշավն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) եւ Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) «Գլոբալ բնապահպանական օգուտների ստեղծում շահագրգիռ կողմերի էկոլոգիական կրթության եւ իրազեկության բարձրացման միջոցով» ծրագրի շրջանակում` ՀՀ բնապահպանության նախարարության հետ համատեղ։ «Կանաչ տաղավարի» բացմանը ներկա էին ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը: Վերջինս լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ողջունել է ՀՀ բնապահպանության նախարարության գործելաոճը՝ ուղղված կենսաբազմազանության եւ բնական ռեսուրսների պահպանությանը։ 18.09.2018 | 14:19 Բնապահպանության նախարարությունն անցնում է LED լուսավորության «Այսօր շատերս մեր առօրյա գործունեությամբ կարող ենք նպաստել բնական ռեսուրսների առավել պատասխանատու օգտագործմանը։ Դա ե՛ւ արեւային էներգիայի օգտագործումն է, ե՛ւ էներգախնայող լամպերի կիրառությունը, ֆերմերների դեպքում՝ հողի մշակման նոր մոտեցումները, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիների համար՝ բնության հանդեպ նոր վերաբերմունքը։ Մենք կփորձենք համատեղ ուժերով Հայաստանը դարձնել ավելի մաքուր, հարուստ եւ ծաղկուն երկիր»,- ասել է Դմիտրի Մարիասինը։ Լուսանկարը՝ Mediamax «Կանաչ տաղավարն» ամբողջովին պատրաստված է այնպիսի նյութերից, որոնք ցուցահանդեսի ավարտից հետո կարող են օգտագործվել շինարարական այլ աշխատանքների համար։ Այս մասին տեղեկացրել է Proper ընկերության համահիմնադիր, ցուցահանդեսի հեղինակ Մարիաննա Միշոյանը։ 03.04.2018 | 11:17 Precious Plastic. Հայաստանում երկրորդ կյանք կտան պլաստիկին «Էկոտաղավարով փորձել ենք Հայաստանում հիմք դնել բնապահպանական ցուցահանդեսի գաղափարին։ «Կանաչ տաղավարում» անդրադառնում ենք Հայաստանի կողմից ստորագրված բնապահպանական երեք միջազգային կոնվենցիաներին՝ կլիմայի փոփոխության, հողերի դեգրադացիայի եւ կենսաբազմազանության մասին»,- նշել է նա։ Էկոտնակի վերեւում տեղադրված երկու արեւային պանելներն ապահովում են ամբողջ տաղավարի լուսավորությունը եւ կարող են 12 ժամ շարունակ էլեկտրաէներգիա մատակարարել՝ առանց արեւի առկայության։Տաղավարի «սենյակներից» մեկում կարելի է տեսնել Proper ընկերության կողմից պատրաստված առաջին խելացի էկո-սեղանը, որի ստացման համար վերամշակվել է 3 կգ պլաստմասե կափարիչ։ Այն ունի նաեւ 2 արեւային վահանակ, որոնք թույլ են տալիս մարտկոցներ լիցքավորել։ Մարիաննա Միշոյանի խոսքով՝ այժմ նույնատիպ սեղան են պատրաստում շամպունի շշեր վերամշակելով։ Լուսանկարը՝ Mediamax Ցուցասրահ-տնակում ներկայացված է նաեւ «Կարաս» գինու այգիներից բերված հողի նմուշ, որի նպատակն է ցույց տալ՝ ինչպես դեգրադացված եւ անապատացող հողատարածքը կարելի է վերածել բերրի սեւահողով այգու։ Հայաստանում արտադրված ինտերակտիվ ճամպրուկի միջոցով էլ կարելի է չափել եւ համեմատել լուսադիոդային (LED) եւ շիկացման լամպերի էներգախնայողությունը։ Ճամպրուկի վահանակը նաեւ ցույց է տալիս, թե որքան գումար կարելի է խնայել՝ LED լամպ օգտագործելով։ Գայանե ԵնոքյանԼուսանկարները՝ Մեդիամաքսի Tweet Դիտում՝ 2506