Բնապահպանության նախարարությունն անցնում է LED լուսավորության

18.09.2018 | 14:19 Գլխավոր էջ / Նորություններ /
#Էրիկ Գրիգորյան #LED
ՀՀ բնապահպանության նախարարության կողմից պահպանվող բոլոր տարածքները, ՊՈԱԿ-ները եւ ենթակա կառույցներն այսօրվանից ամբողջովին անցնում են LED լուսավորության։

Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասել է բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

«Ծրագրի շնորհիվ ոչ միայն կխնայվեն պետական բյուջեից տրվող զգալի ֆինանսական միջոցները, այլեւ մեծապես կնվազեն ածխաթթու գազի արտանետումները: Կլուծվեն նաեւ բնապահպանական խնդիրներ»,- նշել է նախարարը։

Ծրագիրն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի հետ երկարատեւ համագործակցության շրջանակում։
Դիտում՝ 2179

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW