Հայաստանում կսկսեն արգելել մեկանգամյա օգտագործման պլաստիկը

10.07.2018 | 15:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#պլաստիկ #Էրիկ Գրիգորյան
ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանն այսօր ասել է, որ առաջիկայում Հայաստանում կմեկնարկի մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելման գործընթացը։


«Մեկանգամյա օգտագործման պլաստիկն աշխարհի շատ երկրներում բավական արագ տեմպերով սկսում է արգելվել, ընդ որում, իմ անձնական կարծիքով՝ առաջիկա 5-10 տարիներին այն արգելվելու է ամբողջ աշխարհում։ Այս պահի դրությամբ Հայաստանում մենք չենք կարող արգելում հայտարարել. գործընթացը կմեկնարկի մեկ համայնքից, այնուհետեւ կանցկացվի մարզի մակարդակով»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասել է նախարարը։


Էրիկ Գրիգորյանն ընդգծել է, որ ծրագրի իրականացման շրջանակում քաղաքացիներին կտորե տոպրակներ կբաժանվեն, պլաստիկ շշերի վերամշակման գործընթաց կմեկնարկի եւ պլաստիկին այլընտրանք կառաջարկվի։


«Մեծ գործընթաց է լինելու, եւ որոշակի ժամանակահատվածում Հայաստանը կմիանա մեկանգամյա օգտագործման պլաստիկն արգելող երկրների շարքին»,- ասել է նախարարը։

Նախարարը տեղեկացրել է, որ ծրագիրն իրականացվելու է միջազգային գործընկերների ֆինանսական աջակցությամբ:
Դիտում՝ 3081
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW