Կապանում ստեղծվում է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս

25.06.2018 | 09:37 Գլխավոր էջ / Նորություններ /
#Կապան #ԵՄ #թափոն
Առաջին անգամ Հայաստանում՝ Կապան քաղաքում, ստեղծվում է պլաստիկ թափոնների վերամշակման արտադրամաս:

Ինչպես հաղորդում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջը, սա ԵՄ-ի եւ նրա գործընկերների հերթական նախաձեռնությունն է՝ ուղղված մարզերի զարգացմանն ու կանաչ տնտեսության ստեղծմանը:

Արտադրամասում պլաստիկ թափոններից կստանան շինանյութ, փողոցների եզրաքարեր ու սալիկներ, կղմինդր:

Նորաստեղծ արտադրամասին պլաստիկ հումք կմատակարարեն ԵՄ այս ծրագրի շնորհիվ Վայոց Ձորի եւ Սյունիքի 9 համայնքներում ստեղծված պլաստիկ թափոնների տարանջատման եւ հավաքման ենթակառուցվածքները:

Եզրաքարերի եւ սալիկների առաջին խմբաքանակը կօգտագործվի պլաստիկ թափոն մատակարարող համայնքները բարեկարգելու համար:

Նախաձեռնության շնորհիվ կստեղծվի 35 մշտական աշխատատեղ եւ կապահովվի շրջակա միջավայրի պահպանությունը:
Դիտում՝ 9725

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW