«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի իրականացման գործընթացում պետությանը գույքային առումով շուրջ 23,5 մլրդ դրամի վնաս է հասցվել:Ինչպես հայտնել են ՀՀ դատախազության մամուլի ծառայությունից, ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը ծրագրի վերաբերյալ Գլխավոր դատախազություն տեղեկանք է ներկայացրել:«Ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձիք, 2009-2018 թթ. ընթացքում, առանց հիմնավորումների եւ բավարար հետազոտության, բազմաթիվ անգամ անհարկի փոփոխելով ծրագրի իրականացման համար կնքված խորհրդատվական ծառայությունների մատուցման ու կապալի պայմանագրերը, դրանցում ներառել են անարդյունավետ եւ չհիմնավորված աշխատանքներ, կատարման են ընդունել ակնհայտ թերություններով կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթեր: 18.07.2018 | 14:36 Նախարար. «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ժամկետներից խոսելն այսօր անլուրջ է Բացի դրանից, ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք անհիմն, առանց վնասները գանձելու, համաձայնել են երկարաձգել շինարարության եւ խորհրդատվական ծառայությունների մատուցման ժամկետները: Առանձին դեպքերում խորհրդատվական ծառայությունների մատուցման պայմանագրերում սահմանելով ծառայությունների՝ իրավական ակտերով հաստատված առավելագույն չափից կրկնակի անգամ ավելի գին՝ նշված պայմանագրերի գնի եւ բովանդակության մեջ հետագայում անհարկի եւ անհիմն փոփոխություններ կատարելով բարձրացրել են գները, իսկ մատուցվող ծառայություններում ընդգրկել են ոչ անհրաժեշտ եւ կրկնվող աշխատանքներ: Արդյունքում՝ խորհրդատվական ընկերություններին վճարվել են սահմանվածից ավելի գումարներ: 25.07.2018 | 15:59 «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածի 1200մ բետոնը կքանդվի Նաեւ միջոցներ չեն ձեռնարկվել շինանյութի, մասնավորապես՝ ցեմենտի բաղադրության եւ որակի չափորոշիչների ու նորմատիվների պահպանման, ինչպես նաեւ աշխատանքների կատարման նկատմամբ ընթացիկ, ամենօրյա հսկողության իրականացումն ապահովելու ուղղությամբ: Արդյունքում՝ կապալի պայմանագրի փոփոխությունների համաձայնագրում շինաշխատանքների եւ բետոնյա ծածկույթի ակնհայտ թերություններն արձանագրելով հանդերձ՝ շահագործման են ընդունվել Տրանշ 1-ի Երեւան-Արտաշատ ու Երեւան-Աշտարակ հատվածները:Այդպիսով` ծրագրի ակնհայտ անարդյունավետ կառավարումը թաքցնելու, ծրագիրը կամ դրա մի մասն իրականացնելու պատրանք ստեղծելու նպատակով՝ ծրագրի մշակման եւ իրագործման գործընթացում ներգրավված պաշտոնատար անձինք իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ, չեն կատարել ծառայողական պարտականությունները՝ անզգուշությամբ առաջացնելով ծանր հետեւանքներ»,- ասված է հաղորդագրությունում: 30.07.2018 | 13:16 ԱԶԲ-ն կոչ է անում «Հյուսիս-հարավ»-ում որակյալ շինարարություն ապահովել Դատախազությունում ընդգծել են՝ բացի այն, որ շուրջ 9 տարի, նախատեսված ժամկետների խախտմամբ, չեն ավարտվել «Հյուսիս-հարավ» ճանապարհի կառուցման աշխատանքները եւ չեն իրականացվել ծրագրով քաղաքացիների, հասարակության եւ պետության համար ակնկալվող նպատակներն ու արդյունքները՝ կապված երթեւեկության ժամկետի կրճատման, անվտանգ, որակյալ եւ արագընթաց ճանապարհով Հայաստանի հարավը հյուսիսին կապելու, տնտեսության, բիզնես կապերի զարգացմանը խթանելու հետ, նաեւ գույքային առումով պետության օրինական շահերին պատճառվել է 23 553 817 000 դրամի չափով վնաս:16 հատոր կազմող քրեական գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննություն կատարելու հանձնարարությամբ: Tweet Դիտում՝ 1914