ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այցելել է «Հյուսիս-հարավ ներդրումային ծրագրի» Թալին-Լանջիկ, Լանջիկ Գյումրի (տրանշ-3) ճանապարհահատվածներ, որտեղ աշխատանքներ է իրականացնում չինական «Սինոհիդրո Քորփորեյշն» ընկերությունը։Նախարարության փոխանցմամբ՝ այս ճանապարհահատվածում որակի ու ժամկետների հետ կապված խնդիրներ էին առաջացել, որոնց լուծման ուղղությամբ վերջին շրջանում կոնկրետ քայլեր էին արվել՝ համալրվել էր մասնագետների քանակը, ավելացվել էր շինտեխնիկան։ 18.07.2018 | 14:36 Նախարար. «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ժամկետներից խոսելն այսօր անլուրջ է Աշոտ Հակոբյանի առաջին կանգառը 1200մ արդեն փռված փորձնական բետոնի տեղամասում է եղել։«Որակի հսկողություն իրականացնող «Սպեա Ինջեներիա Եվրոպեա եւ ԱյԱրԴի Ինջինիերինգ կոնսորցիում» ընկերության պատասխանատուները, մանրամասնելով իրավիճակը, նշեցին, որ որակի թեստավորման արդյունքներով փորձնական բետոնապատումը չի համապատասխանում առաջադրված ստանդարտներին եւ ենթակա է քանդման։ Չինական կողմը եւս ընդունում է, որ անորակ աշխատանք է կատարվել։ Ճիշտ է, որոշ պատճառաբանություններ է ներկայացնում՝ կապված բնակլիմայական պայմանների եւ այլնի հետ, բայց համաձայն է տրված եզրահանգմանը։ Ուստի, առաջիկայում այն կքանդվի եւ աշխատանքներ կտարվեն նոր, որակով բետոնապատում կատարելու ուղղությամբ»,- նշել են նախարարությունում։ 11.07.2018 | 09:46 Փաշինյան. Մեր օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի Աշոտ Հակոբյանն ընդգծել է, որ այս ճանապարհի շինարարությունը Հայաստանի ղեկավարության ու ժողովրդի ուշադրության կենտրոնում է, եւ ամեն ինչ պետք է արվի՝ աշխատանքները նախանշված ժամկետներում եւ որակով իրականացնելու համար։ Tweet Դիտում՝ 1715