Փաշինյան. Մեր օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի
11.07.2018 | 09:46 Գլխավոր էջ / Նորություններ /





Այս մասին նա նշել է Հյուսիս-հարավ ավտոմայրուղու կառուցման ընթացքին եւ խնդիրներին նվիրված խորհրդակցությանը:
«Ցավոք, նախագծի իրագործման առաջին օրից մենք ավելի շատ լսում ենք խնդիրների, քան դրանց լուծումների մասին, եւ մեր խնդիրն է հասկանալ այս իրավիճակի պատճառները, ինչպես նաեւ գտնել լուծումներ: Այս թեմայով ես խոսակցություն եմ ունեցել նաեւ Հայաստանի իրավապահ մարմինների ներկայացուցիչների հետ եւ կարծում եմ, որ զուգահեռ եղած իրավիճակով պետք է հետաքրքրվեն նաեւ իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Ես այս պահին, բնականաբար, որեւէ կանխավարկած չունեմ, պարզապես մամուլում, տարբեր ամբիոններից, հարթակներից հնչած տեղեկատվությունը, այդ թվում՝ պաշտոնական մարմինների կողմից տրամադրվող տեղեկատվությունը որոշակի մտահոգություններ եւ անհանգստություններ է առաջացնում: Պետք է հասկանանք, թե ինչքանով են այդ մտահոգությունները փարատվում եւ ինչքանով չեն փարատվում»,- ասել է վարչապետը:
Ծրագրի պատասխանատուները զեկուցել են արդեն իսկ շահագործման հանձնված հատվածներում առաջացած խնդիրների, թերությունների բացահայտման, վնասի վերականգնման, կապալառու կազմակերպությունների գործունեության, ներկայում ընթացող շինաշխատանքների ընթացքի մասին:
«Մեր կառավարության օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի, այսինքն պետք է երաշխավորվի ճանապարհի կառուցման որակը»,- ընդգծել է վարչապետը:
Նա տվել է կոնկրետ հանձնարարականներ եւ պահանջել սեղմ ժամկետներում զեկուցել դրանց իրականացման ընթացքը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: