ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն այսօր ասել է, որ «Հյուսիս-հարավ» ճանապարհի շինարարության վերջնաժամկետը կախված է ֆինանսավորման հարցից:Թալինում կայացած ասուլիսի ժամանակ նախարարն ասել է, որ 5-տրանշանոց ծրագրից ներկայում ֆինանսավորում ունեն միայն երեք տրանշներն ու չորրորդից մի հատված: 11.07.2018 | 09:46 Փաշինյան. Մեր օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի «Առկա բյուջետային սահմանափակումներից եւ մեր ֆինանսական հնարավորություններից ելնելով՝ ծրագրի մնացած հատվածի ֆինանսավորման հարցը դեռեւս լուծված չէ, հետեւաբար՝ ճանապարհի շինարարության ավարտի վերաբերյալ կոնկրետ հայտարարություն անելն անլուրջ կլինի: Մենք այդ մասին կարող ենք խոսել միայն այն ժամանակ, երբ կունենանք մայրուղու ամբողջ ֆինանսավորումը, ինչպես նաեւ նախագծանախահաշվային բոլոր փաստաթղթերը»,- ընդգծել է նախարարը:Աշոտ Հակոբյանը տեղեկացրել է, որ ծրագրի իրականացման համար 3 միջազգային կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի եւ Եվրասիական զարգացման բանկի հետ կնքվել է ընդհանուր առմամբ $540 մլն-ի վարկային պայմանագիր (մի մասը՝ եվրոյով): Առ այսօր որպես վարկ ձեւակերպվել է $222 մլն-ը, որից որպես կանխավճար շինարարներին վճարվել է $56,5 մլն-ը: 06.11.2017 | 18:04 ԱԶԲ-ն կավելացնի ՀՀ մասնավոր հատվածի ֆինանսավորումը Ընդհանուր առմամբ, 556 կմ-անոց ճանապարհից, որը շինարարության արդյունքում դառնալու է 490 կմ (թունելների եւ կամուրջների հաշվին), ֆինանսավորում առկա է 160 կմ հատվածի համար:Ֆինանսավորումը բացակայում է Արտաշատ-Սիսիան հատվածի (175 կմ), Սիսիան-Քաջարան հատվածի (շուրջ 60 կմ, ամենաբարդ հատվածը, որտեղ թունելների եւ կամուրջների շինարարության անհրաժեշտություն կա), Գյումրիի շրջանցիկ հատվածի (23 կմ) եւ Գյումրի-Բավրա հատվածի (35 կմ) համար:Անդրադառնալով շինարարության որակին՝ Աշոտ Հակոբյանը նշել է, որ այն անընդհատ վերահսկվում է. արդեն շահագործման հանձնված ճանապարհներում հայտնաբերվել են որոշակի թերություններ, որոնք արդեն վերացվել են շինարարների կողմից կամ դեռեւս վերացման փուլում են: 26.09.2017 | 14:28 «Հյուսիս-հարավ»-ն ավարտին կհասցվի, վստահեցրել է նախարարը Աշոտ Հակոբյանը խոսել է նաեւ ծրագրի չարաշահման վերաբերյալ շրջանառվող լուրերին:«Անընդհատ քննարկվում է, որ այս ծրագրի իրականացման գործընթացում չարաշահումներ են տեղի ունեցել, ահռելի գումարներ են մսխվել: Չեմ ուզում անդրադառնալ՝ մինչ օրս կատարված աշխատանքներում հափշտակություններ եղել են, թե ոչ, դա իմ լիազորությունների սահմաններից դուրս է, դրանով այսօր զբաղվում են իրավապահ մարմինները: Ես կարող եմ միայն հայտարարել, որ ամենաբարձր օժանդակությունը կցուցաբերեմ այդ իրավախախտումների վերհանմանը եւ կանեմ ամեն ինչ՝ նման իրավախախտումները հետագայում բացառելու համար: Մենք բացում ենք նոր էջ, որտեղ կլինի միայն օբյեկտիվ տեղեկատվություն, կառուցողական աշխատանք, ճշգրիտ տվյալներ եւ փոխադարձ վստահություն»,- ամփոփել է նախարարը:Banks.am-ը նշում է, որ «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» նպատակն է Մեղրի-Երեւան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ: Tweet Դիտում՝ 2665