ԱԶԲ-ն կավելացնի ՀՀ մասնավոր հատվածի ֆինանսավորումը
06.11.2017 | 18:04 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Վարչապետն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում Հայաստանում համատեղ իրականացվել է 25 խոշոր ծրագիր, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներգրավմամբ:
Կարեն Կարապետյանը շեշտել է, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է ԱԶԲ-ի հետ համագործակցության շարունակական զարգացմամբ եւ վերջինիս կողմից հայաստանյան մասնավոր հատվածի ֆինանսավորման ծավալների ընդլայնմամբ:
Վենկայի Ժենգն էլ ավելացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստ է շարունակել օժանդակությունը ՀՀ կառավարության նախաձեռնություններին:
ԱԶԲ փոխնախագահը նշել է, որ բանկն այժմ աշխատում է մինչեւ 2030թ. նախատեսվող ծրագրերի ռազմավարության վրա եւ նշել, որ անհրաժեշտ է Հայաստանի հետ քննարկել համագործակցության բոլոր ուղղությունները:
Վենկայի Ժենգը տեղեկացրել է, որ ԱԶԲ-ն պատրաստվում է ընդլայնել Հայաստանի մասնավոր հատվածի համար ֆինանսական միջոցների ծավալները:
ԱԶԲ թիմն առաջիկա օրերին ժամանելու է Հայաստան՝ թվային օրակարգի իրականացման ուղղությամբ խորհրդատվություն տրամադրելու նպատակով:
Նշենք, որ ներկայուըմ ԱԶԲ-ն աջակցում է Հայաստանում ենթակառուցվածքների ոլորտում ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի վերանորոգման, Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի շրջանակներում ճանապարհաշինական, Երեւանի տրանսպորտային նոր համակարգի ներդրման, Հայաստանի թվային օրակարգի իրականացման ծրագրերը եւ այլն:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: