Ասիական զարգացման բանկը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի շինարարության վերաբերյալ մամուլում տեղ գտած վերջին հրապարակումներին: 25.07.2018 | 15:59 «Հյուսիս-հարավ»-ի Թալին-Լանջիկ հատվածի 1200մ բետոնը կքանդվի Հայտարարությունում ասված է.«Որպես «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրերը ֆինանսավորող՝ ՀՀ կառավարության գործընկեր ԱԶԲ-ն մշտադիտարկում է ծրագրի իրականացման ընթացքը եւ խորհուրդներ է տալիս բանկի ուղեցույցների համաձայն: 18.07.2018 | 14:36 Նախարար. «Հյուսիս-հարավ»-ի կառուցման ժամկետներից խոսելն այսօր անլուրջ է Ենթակառուցվածքների, այդ թվում՝ «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրերի ֆինանսավորման իր բոլոր որոշումներում ԱԶԲ-ն չի պարտադրում շինարարության որեւէ կոնկրետ մեթոդաբանություն, սակայն միաժամանակ կոչ է անում իրականացնող կառույցներին հաստատված մեթոդաբանության շրջանակում ապահովել որակյալ շինարարություն՝ ենթակառուցվածքների առավելագույն ամրությունն ապահովելու, երկարաժամկետ պահպանման ծախսերը նվազեցնելու եւ ենթակառուցվածքի պիտանելիության ժամկետը երկարաձգելու նպատակով: 11.07.2018 | 09:46 Փաշինյան. Մեր օրոք կասկածելի որակով ճանապարհ չպետք է կառուցվի Մենք վստահ ենք, որ այս մոտեցումն է կիրառվում «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրում եւ ակնկալում ենք ՀՀ կառավարության հետ շարունակական համագործակցություն՝ այս խիստ կարեւոր ենթակառուցվածքի շինարարությունն ավարտին հասցնելու համար»: Tweet Դիտում՝ 6041