ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Հայաստանում բիզնեսի ծավալման հարցում նախկինում եղած բոլոր խոչընդոտները վերացված են եւ գոյություն չունեն:Այս մասին վարչապետը նշել է Սանկտ Պետերբուրգում՝ ՌԴ հյուսիսարեւմտյան տարածաշրջանի հայազգի մի քանի տասնյակ գործարարների հետ հանդիպմանը, որոնց հրավիրել է Հայաստանում տնտեսական գործունեություն ծավալելու:«Վստահեցնում եմ՝ այսօր ակտիվ պայքար է գնում կոռուպցիայի դեմ, որը շարունակվելու է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կոռուպցիայի դեմ պայքարն առնչություն է ունենում որոշ ընկերությունների հետ եւ կառավարության համար կարեւոր է, որ այդ պայքարը չընկալվի որպես արշավ ընդդեմ բիզնեսի: 20.07.2018 | 14:08 Հայաստանում արտոնյալ գործարարներ չեն լինելու, ասել է Փաշինյանը «Մեզ համար կարեւոր է, որ հստակ գծենք այդ գիծը, որ մեր պայքարը չի կարող լինել ընդդեմ բիզնեսի: Մենք երաշխավորում ենք ներդրումների անվտանգությունը, դա ասելով՝ հասկանում ենք ոչ միայն այն, որ պետական որեւէ մարմին չի կարող ներդրումը փոշիացնել, այլեւ նկատի ունենք, որ որեւէ մեկը չի կարող փայ մտնել, այդպիսի երեւույթները բացառում ենք»,- նկատել է վարչապետը: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ներդրումների հարցում կառավարությունն ընդամենն ունի մեկ պայման. ակնկալվում է, որ բիզնես գործունեությունը լինի օրինական: «Մենք ցանկանում ենք ստեղծել հնարավորություն, որպեսզի գաք եւ Հայաստանում ունենաք բիզնես, շահույթ ստանաք եւ շահույթ բերեք ժողովրդին ու պետությանը: Մենք ուզում ենք, որ դուք Հայաստանում փող աշխատեք, մեր նպատակն այն է, որ Հայաստանում փող աշխատելու հնարավորությունը լինի հնարավորինս լայն հասանելիության տիրույթում, ոչ թե նեղ շրջանակի համար: Գործարար դաշտը պետք է հասանելի լինի շատերին, եւ մենք այսօր կարողանում ենք դա ապահովել: Լսում ենք կարծիքներ, թե բիզնեսն ընդմիջում է վերցրել եւ սպասում է առաջիկա ընտրություններին: Ցանկանում եմ ընդգծել, որ Հայաստանում տեղի ունեցած փոփոխություններն անշրջելի են, Հայաստանում այլեւս գործունեություն կարող է ծավալել այն իշխանությունը, որը հենվում է հեղափոխության արժեքների տրամաբանության վրա, Հայաստանում հակահեղափոխություն չի լինելու եւ ես ինձ համարում եմ դրա երաշխավորը: Ժամանակը թանկ է եւ կոչ եմ անում այդ ժամանակը չկորցնել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ չբացառելով, որ օրենքներում կան խնդիրներ: 26.06.2018 | 09:50 Փաշինյանը «բոլոր հայրենակիցներին» հրավիրում է ՀՀ-ում ներդրումներ անելու Նա տեղեկացրել է, որ կառավարությունն այսօր աշխատում է Հարկային օրենսգրքի բարեփոխման ուղղությամբ, աշխատում են դաշտն արդար դարձնել: Լուսանկարը՝ ՀՀ կառավարության մամուլի ծառայություն «Մեր ընդհանուր առաջնահերթությունը Հայաստանը բարձր տեխնոլոգիաների երկիր դարձնելն է, մեր նպատակն է խթանել բարձր տեխնոլոգիաների վրա հիմնված արտադրությունների հիմնումը: Այսօր մեծ հետաքրքրություն կա, օրինակ՝ արեւային էներգիայի պանելների արտադրության ոլորտում: Մենք ամեն ինչ կանենք, որ այդ գործարանները կառուցվեն: Երկրորդ առաջնահերթությունը, որն ուսումնասիրման փուլում է՝ ադամանդագործությունն է, ադամանդի մշակումը, որը մի ժամանակ լրջորեն զարգացած էր Հայաստանում: Հիմա ուսումնասիրում ենք, թե ինչպիսի հնարավորություններ կան:Հաջորդ առաջնահերթությունը գյուղատնտեսությունն է: Մեզ հարկավոր է այս ոլորտի նոր ընկալում. ջերմոցային տնտեսությունների, ինտենսիվ այգիների հիմնումը, հակակարկտային ցանցերի արտադրությունն ունի մեծ կարեւորություն: Արտահանմանը միտված ոլորտների զարգացումը մեծ նշանակություն ունի: 13.07.2018 | 16:38 Փաշինյանը հանդիպել է Բելգիայի հայազգի գործարարների հետ Հաջորդ ուղղությունը զբոսաշրջությունն է ու դրան հարակից ճյուղերի զարգացումը: Այս պարագայում, առանձնահատուկ ուշադրության կենտրոնում պետք է պահենք Հայաստանի բնապահպանության ոլորտը. էկոլոգիապես մաքուր միջավայրի եւ սննդի ապահովումը շատ կարեւոր է տուրիստական կենտրոն դառնալու համատեքստում»,- ասել է վարչապետը: Դիմելով գործարարներին՝ Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ ՀՀ կառավարությունը որեւէ մեկին չի առաջարկում իր կապիտալը տեղափոխել Հայաստան: «Փորձեք ձեզ համար անվտանգ համարվող որեւէ շեմից: Եկեք փորձենք գումարները ներդնել այնպես, որ դրանք ոչ թե սպառողական տրամաբանությամբ ծախսվեն, այլ այնպես, որ ստեղծեն ավելացված արժեք: Մենք բարեգործության տրամաբանությունը պետք է փոխենք»,- ասել է վարչապետը: Tweet Դիտում՝ 2208