Հայաստանում արտոնյալ գործարարներ չեն լինելու, ասել է Փաշինյանը
20.07.2018 | 14:08 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Photolure

Փոխարենը խոստացել է ստեղծել մի հարթակ, որը կապահովի «նոր, հավասար հնարավորություններ փոքր, միջին եւ, նույնիսկ խոշոր գործարարների ինքնադրսեւորման համար»:
«Մենք շահագրգռված ենք, որ դուք Հայաստանում աշխատեք եւ ներդրումներ անենք: Մենք ուզում ենք, որ դուք փող աշխատեք, իսկ մեր շահը կլինի այդ ընթացքում ստեղծված աշխատատեղերն ու վճարված հարկերը: Ուրիշ պարտավորություն դուք չունեք: Որեւէ մեկը՝ կլինի հարկայինից, ոստիկանությունից, թե այլ պետական մարմնից, իրավունք չունի ձեզ համար պարտավորություն առաջացնել»,- լրագրողների հետ հանդիպմանը նշել է վարչապետը:
Նիկոլ Փաշինյանը չի բացառել, որ որոշ օրենքներ դժվարություններ են առաջացնում գործարարությամբ զբաղվելու համար: Նա խոստացել է դրանք քննարկել բիզնեսի ներկայացուցիչների հետ եւ կատարել համապատասխան փոփոխություններ:
Կառավարության ղեկավարն ընդգծել է՝ «օրենքը լինելու է անառարկելի եւ տարածվելու է բոլորի վրա»:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: