ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ իր ղեկավարած կառավարության տնտեսական քաղաքականության հենասյուները կոռուպցիայի դեմ պայքարն ու անկախ դատական համակարգի ստեղծումն են, իսկ առանցքային նպատակը՝ ներառող տնտեսական համակարգը: «Հեղափոխությունից առաջ մենք ունեցել ենք մի համակարգ, որտեղ տնտեսական գործունեության առանձին ձեւերը հասանելիության սահմանափակ մակարդակ են ունեցել, եւ սահմանափակ թվով մարդիկ են հնարավորություն ունեցել ՀՆԱ-ի արդյունքի ձեւավորմանը մասնակցել: Այս սահմանափակումները պիտի գոյություն չունենան եւ տնտեսական գործունեության ոլորտները պետք է լինեն հասանելի»,- լրագրողների հետ հանդիպմանը մանրամասնել է կառավարության ղեկավարը՝ շեշտելով, որ այդ փոփոխությունների համար անհրաժեշտ քաղաքական կամքն առկա է:Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հետեւողականորեն իրականացնում են այդ քաղաքականությունը, որն առաջիկայում պետք է նաեւ ամրապնդվի նոր օրենսդրական փոփոխություններով, այդ թվում՝ Հարկային օրենսգրքում. «Դրա շրջանակում մենք պետք է լուծենք նաեւ փոքր ու միջին ձեռնարկություններին ուժ տալու, աջակցելու քաղաքական խնդիրը»: Tweet Դիտում՝ 1513